Նորակոչիկները երդվել են
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում սեպտեմբերի 22-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն՝ զորամիավորման հրամանատարական կազմի և հոգևոր սպասավորների մասնակցությամբ։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանները։ Զորամասի հրամանատարությունը զինծառայողներին մաղթել է խաղաղ ծառայություն, հրահանգավորել պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և ուշադիր։