Լուկաշենկոն արգելել է ապրանքների ներմուծումը Լեհաստանից
Բելառուսի մաքսային ծառայությունները դադարեցրել են գործնականում լեհական բոլոր ապրանքների մուտքը երկիր: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նշվում է, որ մաքսային ծառայությունը չի բացատրում, թե ինչ իրավական ակտի հիման վրա է գործում, այլ պարզապես խուզարկում է ուղեբեռը և արգելում մուտքը նրանց, ովքեր իրենց հետ ունեն լեհական ապրանքներ:
«Արգելված իրերի» շարքում են սուրճի տուփերը, շոկոլադե սալիկները, զուգարանի թուղթը:
Նման միջոցներով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «փորձում է կտրել բելառուսներին լեհական սուպերմարկետներից»։ Բացի այդ, լեհական ապրանքների ներմուծման արգելքը նպատակ ունի փրկել հանրապետության արտարժույթի նվազող պահուստները և ցույց տալ, որ Լուկաշենկոյի հայտարարությունը՝ Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանները փակելու մասին դատարկ բառեր չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում