Տանկիստներն անցել են մեքենավարման պարապմունք
5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողները սեպտեմբերի 22-ին անցկացրել են մեքենավարման պարապմունք: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքէջից։
«Տանկերի անձնակազմները բարդ տեղանքում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները:
Զինծառայողների մասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները գնահատվել են բարձր»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին