Տնտեսություն 10:04 23/09/2020 Հայաստան

Արա Գալոյան. Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հերթական հոդվածում գրում է. 

«Համավարակի պարագային հետաքրքիր է դիտարկել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության մեջ: Դիտարկել ու հնարավորինս համեմատել անմիջական հարևանների տնտեսական ցուցանիշներ ասածի հետ: Անմիջական հարևան ասածը, բնականաբար, Վրաստանն ու Ադրբեջանն են: Որովհետև Իրանն ու Թուրքիան տնտեսական այլ համակարգում են:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ 2020թ․ առաջին կիսամյակում 2,7 տոկոսանոց անկում է գրանցել նախորդ տարվա համեմատ: Ու այդ անկումը բացատրում է նավթի համաշխարհային գնանկմամբ: Ավելին, երկրի էկոնոմիկայի նախարարությունը «խոստանում» է, որ երկիրը 2020թ․ կավարտի 2 տոկոսանոց անկումով: Եթե, իհարկե, Brent տեսակի նավթի վաճառքը մեկ բարելի համար լինի 52 դոլար: Բայց եթե մեկ բարելի արժեքը դառնա 45 դոլար, ապա անկումը կկազմի 3.2 տոկոս: Այլապես խոսվում 2.9-4.3 տոկոսանոց անկման մասին, իհարկե՝ նույն նախարարության անունից, բայց առանց հաշվարկների ներկայացման: Այս բոլոր հաշվարկները որոշակի իմաստով անիրական են: Առասպելական առումով անիրական: Որովհետև տնտեսության մասին առանձին տվյալները բոլորովին այլ թվեր են «հուշում»: Օրինակ այն, որ ադրբեջանական մարդատար փոխադրումները տարվա առաջին կիսամյակին նվազել են 32.2 տոկոսով։

Մեր պարագային նվազման թիվն ավելի բարձր է՝ 57.7 տոկոս: Մյուս անտրամաբանական թիվն այն է, որ ադրբեջանական տնտեսության մեջ ծառայությունների ոլորտը նախորդ տարի կազմել է ՀՆԱ 55 տոկոսը։ Այն այս տարի կրճատվելով կազմել է մոտ 24 տոկոս ու համապատասխան անկման չի հասցրել մակրոտնտեսական մյուս ցուցանիշները: Եվրոպական «թվաբանության» մոտենալու ձգտումը միևնույն է չի թաքցնում վիճակագրական անիմաստ թվերը: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը «կանխատեսում» է, որ տնտեսության թվերը կախված են նավթի գներից: Օրինակ, եթե Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց լինի 52 դոլար, ապա ՀՆԱ-ն կկրճատվի՝ կազմելով 2 տոկոս նախորդ տարվա համեմատ: Իսկ եթե կազմի 45 դոլար, ապա անկումը կլինի 3.2 տոկոս:

Այս համարյա անիրական թվաբանության համեմատ մեր ու Վրաստանի թվերը համարյա համադրելի-համեմատելի են: Օրինակ այն, որ համավարակի հետևանքով շինարարության ոլորտը Վրաստանում արձանագրել է 24.54 տոկոսանոց անկում, իսկ մեր պարագային թիվը համարյա նույնն է՝ 24.6 տոկոս: Հասարակական սննդի ու գիշարակացի վրաց ոլորտի անկման ցուցանիշը 2020թ․ առաջին կիսամյակի համար 40 տոկոս է: Իսկ մեր վիճակագրության պարագային՝ 46.7 տոկոս: Մշակույթի, զվարճությունների, հանգստի ոլորտում վրաց անկումը 24 տոկոս է: Մեր պարագայում թիվն ավելի «սրսուռ» է՝ 31,5: Նման թվաբանության դեպքում անհասկանալի է մնում, թե ինչու է Վրաստանի տնտեսությունը ամենամեծ անկումն արձանագրել տարածաշրջանում: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ վրաց տնտեսությունը (կամ ավելի ստույգ՝ երկրի ՀՆԱ-ն) կրճատվել է 12.3 տոկոսով: Նման թիվ հարևան երկրներից ոչ մեկը չի «հրապարակում»: Հնարավոր է նաև այն պատճառով, որ 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում մեր գյուղատնտեսության պաշտոնական աճը կազմել է 1.7 տոկոս: Իսկ վրաց պաշտոնական թիվը 4.7 տոկոս է: Բայց սրան զուգահեռ վրացական թվերը բազում ոլորտներում զիջում են մեր պաշտոնական «թվաբանությանը»: Օրինակ, բացի գյուղատնտեսությունից Վրաստանում աճ են արձանագրել հանքարդյունաբերության թվերը՝ 6.4 տոկոսի չափով: Բայց դա համեմատելի չէ մեր հանքարդյունաբերության 24.3 տոկոսանոց աճի հետ:

Ադրբեջանը «համավարակային» թվերի անկում համարյա չի «ցուցադրում»: Անկման մասին այս երկրի վիճակագիրները գրում են առանց հստակության՝ ակնարկելով, որ 2021թ․ վերջին քառորդում կհասցնեն վերականգնել անհաջող 2020թ․ տվյալ-արդյունքները: Սակայն, անիմաստ «լավատեսության» առումով նրանք ավելի մոտ են մեր իշխանամետ տեսաբաններին, քան վրաց մասնագետները»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:01
«Ժողովուրդ». Ամենայն հվանականությամբ Գագիկ Ծառուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Հրապարակ». Էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի և կարծում է, որ կարողանալու է...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Փաստ». «Ցավոք, նմանօրինակ բարդ ու ֆորսմաժորային իրավիճակներում ենք հասկանում ազգային միասնականության գաղափարի կարևորությունը»
«Փաստ» թերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Դատավորի թեկնածուները անհամբեր սպասում են, թե ինչ կորոշվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դիմելու է...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Հանդիպումները բավական են հասկանալու համար, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ բարդ ու լարված
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ռեժիմով հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Թշնամին իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են. Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Այս բացառիկ հանդիպումը միայն ու միայն դրական նշանակություն է ունենալու
Քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է. «Անկասկած, Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարևոր քայլ է և դրական...
Աղբյուր` Panorama.am
09:16
Արցախի ԱԻՊԾ. Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
09:04
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված են նախարարի...
Աղբյուր` Panorama.am
00:58
Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է.Հակոբ Կարապետյան
Երևանաի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի էջում Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորման մասին հաղորդագրություն է...
Աղբյուր` Panorama.am
00:45
Թուրքիայի և նրա հովանավորած ահաբեկիչների կողմից իրականացվող ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մանիպուլյատիվ հայտարարությանը: «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
00:34
«Razm.info». Հայ գերիներին գնդակահարած հատուկջոկատայիններից մեկը ոչնչացված է
«Razm.info»-ի հրապարակած տեղեկատվության մեջ ասվում է, որ Հադրութում հայ գերիներին գնդակահարած ոճրագործներից մեկը ոչնչացված է: ...
Աղբյուր` Panorama.am
00:31
Դիմելու դեպքում Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Ադրբեջան. Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը չորեքշաբթի օրը հաստատել է Ադրբեջան զորք մտցնելու Անկարայի պատրաստակամությունը՝ ղարաբաղյան հակամարտությունում...
Աղբյուր` Panorama.am
23:38
Բուսանի կինոփառատոնում կկայանա ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
Այսօր մեկնարկել է Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային...
Աղբյուր` Panorama.am
23:34
Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետևանքով. Փաշինյանի խոսնակ
Հայաստանը պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Այս մասին նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
23:34
Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել
Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախին սատարող բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել...
Աղբյուր` Panorama.am
23:29
Եվրոպա, արթնացի՛ր, Էրդողանը քո մեջքի հետևում է. Ակցիա՝ Բարսելոնայում
Բարսելոնայի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ դատապարտելով Արցախում ադրբեջանական ագրեսիան։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
23:28
1000 դրամների շնորհիվ մենք կուտակել ենք շուրջ 30 մլրդ դրամ գումար. Վարուժան Ավետիքյան
«Հիմնադրամն ունի մեկ նպատակ՝ ապահովել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած հերոսների ընտանիքների ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
23:11
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
22:57
Հակառակորդը գնդակոծում է նաև առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները. Հովհաննիսյան
«Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ փորձում է հակամարտությանը կրոնական բնույթ տալ»,-  այսօր կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
22:41
«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է «50 PLUS» շարժում. Արշամյան
«Դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ»,- Հայկական միասնական տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
22:23
Այսօր նաև թեժ է եղել կենտրոնական ուղղությունը. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են, և ըստ էության, շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր նաև թեժ է եղել...
Աղբյուր` Panorama.am
22:21
Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ռազմական ագրեսիան դիմակայելու համար. «Հայրենիք»
«Հայրենիք» կուսակցությունը ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և Արցախի հանրապետությունների...
Աղբյուր` Panorama.am
22:05
Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն` մենք ողջունում ենք. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է ՀՀ և Արցախի նախագահների հանդիպմանը։ «Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի միակ կին քաղաքապետը կամավորագրվել է և մեկնելու է Արցախ
Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԱԺ բոլոր պատգամավորների ֆեյսբուքյան գրառումները համարվում են պաշտոնական հայտարարություն, որոնք հերքելն արգելվում է. Ոստիկանություն
«Փաստինֆոն» գրում է՝  ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետևապես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արցախում վարորդների, հացթուխների, դերձակների ու շինարարների կարիք կա. Լուսինե Բադալյան
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում, իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այժմ ինչի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Լոռու մարզպետ. Կամավորագրվում եմ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրել է. «Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում»
«Ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում» Տեղեկատվության ստուգման կենտրոնը զգուշացնում է՝...
Աղբյուր` Panorama.am
21:33
Լավրովի հետ հանդիպումից հետո Բայրամովը զանգահարել է Չավուշօղլուին
Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}