Տնտեսություն 21:03 23/09/2020

Մղարթի ոսկու հանքավայրը շահագործվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ. նախարար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից սեպտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  տրամադրած տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննական եզրակացության, խախտվել են սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները:

Գրության մեջ, մասնավորապես նշվում է, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման 2018-2037 թվականների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»: Համաձայն հայտի՝ 2005 թվականին կառուցվել է ֆաբրիկա, որի փաստաթղթերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ներկայացվել փորձաքննության:

Վերոհիշյալ ընկերությունը մի քանի անգամ հայտ է ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու համար, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունում դրանք ուղարկել են լրակազմման։

Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Մղարթի ոսկու հանքավայրում ստուգումների իրականացնելու համար:

Պարզվել է, որ հանքի տարածքում առկա են հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, որոնք կառուցվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության: Համաձայն նույն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի և 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը: Ներկայացվել է նաև տեղեկատվություն շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և մշտադիտարկումների մասով ապառք ունենալու վերաբերյալ:

Այսպիսով, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ. այն է՝ ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում ընդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաև ընդերքօգտագործման դադարեցման և կասեցման լիազորությունը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարին։

Ուղարկված գրությամբ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը և օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:16
Կանխվել են ՀՀ և Արցախ անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր. ԱԱԾ
Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն...
Աղբյուր` Panorama.am
21:16
Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. Նաղդալյան
«Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք... Վահրամ Պողոսյան
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:53
Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։...
Աղբյուր` Panorama.am
20:47
Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ
Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Թշնամու հարվածից Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն այժմ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը․ Ա․ Հովհաննիսյան
Տեխնիկան իհարկե կարևոր է, հատկապես 5 րդ սերնդի պատերազմում, սակայն միևնույնն է պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ
Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել...
Աղբյուր` Panorama.am
20:13
Արցախցի երեխաների համար միջոցառում՝ ֆուտբոլի ակադեմիայում
 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ, Արցախից ժամանած...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են
ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:57
Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին․ Ա․Հարությունյանը՝ Ստեփանակերտի հրթիռակոծման մասին
«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում մոր և մանկան առողջության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
19:53
ՊԵԿ նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել վարչապետին
Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ և նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
19:52
Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական
ՀՀ քննչական կոմիտեն,  ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով,  Քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են․ Ա․Հովհաննիսյան
Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հոկտեմբերի 28-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 224 դեպք
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 28-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Արգենտինայում հայերը բողոքի ակցիա են անցկացնում
Արգենտինայում հայերը հոկտեմբերի 27-ին բողոքի երթ են իրականացրել դեպի Իսրայելի դեսպանատուն, որի դիմաց տեղի է ունեցել լայնամասշտաբ հանրահավաք: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են թիրախավորել Արցախի բնակավայրերը
Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են թիրախավորել Արցախի բնակավայրերը։Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հրեշներ, որ ձեր նողկալի, զարհուրելի չարությունն ու մաղձը վաղը բումերանգի նման փշրվելու է ձեր ու ձեր երեխաների վրա․Ն․ Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․ «Այսօր կորոնայից մահացել է քաղաքական գործիչ Գուրգեն...
Աղբյուր` Panorama.am
19:04
Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Գեղագիտության ազգային կենտրոնը հատուկ ցուցադրությամբ կներկայացնի հայ գեղարվեստական լուսանկարչության...
Աղբյուր` Panorama.am
19:00
Միանգամից հարձակվեցին մեր ժողովրդի վրա՝ մուրճերով, դանակներով, ծառի հաստ ճյուղերով, լոմերով․Ֆրանսահայը՝ տեղի ունեցած միջադեպի մասին
 «Շուրջ 30 րոպե ցույցն ընթանում էր, մեջքով կանգնած էինք, «Հաղթանակ» էինք գոռում, «Արցախի անկախություն» ․․․ Մի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Այսօրվա հրետակոծությունից տուժած ևս մեկ հատված Ստեփանակերտում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է   այսօրվա հրետակոծությունից տուժած ևս մեկ հատված Ստեփանակերտում։...
Աղբյուր` Panorama.am
18:28
Քննարկվում է ուսումնական հաստատությունների անվանակոչության նոր կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ուսումնական հաստատությունների...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ․ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ-ն  հայտարարություն  է տարածել ՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԱԱՏՄ. Ստեփանվանում ու Ալավերդիում խախտումները շատացել են
Բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, մանր ու միջին առևտրի կետեր, դեղատներ, գեղեցկության սրահներ և վարսավիրանցներ․ ԱԱՏՄ ստուգայցերն այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Շուշիում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել 3 փրկարարներ
Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Մահացել է Հերբերտ Համբարձումյանը
Կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: Տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
17:59
Թուրքական Բայրաքթարները ՀՀ սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս
Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԶՈւ զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի (զինծառայողների) դրամական ապահովության գումարների առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ցանկացած նման հարվածի հետևանքները պետք է իր վրա զգան Ադրբեջանի քաղաքացիները. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
17:43
Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել
Գարեգին Երկրորդը տեղեկացրել է, որ պատերազմի ընթացքում արդեն երկու հոգևորական ականի պայթյունից վիրավորում է ստացել, իսկ մեկ հոգևորականից արդեն երկու շաբաթից ավելի է տեղեկություն չկա:
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}