«Հարգելի ուսուցիչներ ու սովորղներ, եթե խնդիրներ ունեք, զանգահարեք 08-0001-007»
ԿԳՄՍ-ն հայտարարում է ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի մասին։
Նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակլված տեղեկատվության համաձայն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները՝
.Ի՞նչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը,
.Հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել:
Ծրագրի իրականացման ընթացքում կգործի Թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին և աշխատակիցների կողմից ստանալ ուղղորդող աջակցություն: