Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ձորից
Սեպտեմբերի 22-ին, ժամը 19:45-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Քոռաղբյուր կոչվող հանդամասում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ձորից (մոտ 4 մ)»,- ասված է գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում