ԱՄՆ-ը նախատեսում է Միջազգային տիեզերակայան հասցնել իր զուգարանը
ԱՄՆ արտադրության առաջին զուգարանը նախատեսվում է հոկտեմբերին հասցնել Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) և այն ավելի լավը կլինի, քան ռուսական զուգարանը, որն այժմ օգտագործում են տիեզերագնացները կայանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է ՆԱՍԱ-ն։
Այժմ տիեզերակայանում կա ռուսական արտադրության ՆԱՍԱ-ն սանհանգույցի համար վճարել էր 19 միլիոն դոլար: Նախատեսվում է տեղադրել ռուսական արտադրության մեկ այլ զուգարան, որը կգործարկվի 2021 թվականին:
Ըստ ՆԱՍԱ-ի, UWMS զուգարանը ստեղծվել է տիեզերական գործակալության կողմից՝ «հաշվի առնելով տիեզերագնացների ցանկությունները հարմարավետության առումով և այն տեղադրվելու է ՄՏԿ-ի ամերիկյան հատվածում։
«Այն 65 տոկոսով ավելի կոմպակտ է և 40 տոկոսով ավելի թեթև, քան ներկայիս զուգարանը», - ասվում է ՆԱՍԱ-ի կայքում:
Նոր զուգարանը պետք է տիեզերակայան տարվի ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավով հոկտեմբերի 3-ին: