Եվրոպան միլիոնավոր եվրոներ է տալիս Հայաստանին՝ դատավորների բարեվարքությունը ստուգելու համար
«Առաջին ֆինանսավորմամբ այս համաձայնագիրը 30 մլն եվրո արժողությամբ է, ամբողջ աջակցությունը տրամադրվել է ուղղակի բյուջետային աջակցության տեսքով»,- կառավարության նիստում ներկայացնելով COVID 19-ի դիմակայման Հայաստանի առաջին պայմանագիրը՝ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի:
Նրա խոսքով, գումարի 24 մլն եվրոն համաձայնագիրը ստորագրելուց հետո միանվագ մասհանմամբ առանց որևէ հատուկ նախապայմանի է տրամադրվելու, որից հետո տեխնիկական աջակցության տեսքով տրամադրվելու է մնացած 6 մլն եվրոն՝ արդեն սահմանված հատուկ նախապայմանների ապահովման արդյունքում:
Փոխվարչապետի խոսքով, սա բացառիկ ծրագիր է՝ ուղղված է COVID-19-ի դիմակայման նպատակով իրականացվող կառավարության հակահամաճարակային միջոցառումներին:
Ըստ Գրիգորյանի, ծրագրով նախատեսված է մշակել և իրականացնել համաճարակով պայմանավորված միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգման ծրագիր, որի աշխատանքներն արդեն սկսվել են և այն վերաբերում է 6 մլն եվրոյին:
Նրա խոսքով՝ Եվրամիության գործընկերների հետ քննարկվում է ևս երկու ծրագիր, որոնց վերջնական պայմանավորվածությունները կներկայացվեն մոտ ժամանակներում:
Փոխվարչապետը ներկայացրեց նաև Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Մհեր Գրիգորյանի նշեց, որ համաձայնագիրը 30 մլն եվրո արժողությամբ է, որից 27 մլն եվրոն տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցության, մնացած 3 միլիոնը՝ տեխնիկական աջակցության տեսքով։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ առաջին 9 մլն եվրոն նախատեսվում է ստանալ արդեն այս տարվա ընթացքում:
Նրա խոսքով, գումարը տրամադրվում է դատավորների բարեվարքության և գույքային դրության ստուգման համար:
Մյուս բաղադրիչը՝ ըստ Բադասյանի, դատական համակարգում ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է:
«Որպես վերջնարդյունք նշված է, որ 2023-ին վարչական և քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով պետք է նվազի, իսկ դա նշանակում է, որ մոտ 40 տոկոս կրճատվելու է ընդհանուր քննության ժամկետը»,- նշեց արդարադատության նախարարը և շարադրեց երրորդ բաղադրիչը:
Վերջինը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին է վերաբերում, որով, ըստ Բադասյանի, պետք է կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու տեսանկյունից դատախազությունում հակակոռուպցիոն ստորաբաժանում և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ ձևավորվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ