Իրավունք 12:57 24/09/2020 Հայաստան

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմ. Ներկայանալու ենք դատարան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երեկ, ժամը 11։00-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, որը սակայն հետաձգվել է դատական նիստին Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին:

Ընդգծենք, որ Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։

Չնայած որ նույն օրը ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, թե իբրև Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները ծանուցված են եղել դատական նիստի տեղի և ժամանակի վերաբերյալ, սակայն պետք է ընդգծել, որ նշված հաղորդագրութամբ ԲԴԽ-ն իրավացիորեն խուսափել է այդ ենթադրյալ ծանուցումները որպես պատշաճ գնահատելուց։

Ընդ որում, հարկ ենք համարում հատուկ նշել, որ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը:

Քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է ազատության մեջ, ուստի վերը նշվածն ուղիղ նշանակում է, որ եթե նա և պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված լինեին դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ապա դա խոչընդոտ չէր առանց վերջիններիս դատական նիստը շարունակելու համար։

Դժվար է պատկերացնել, որ պատշաճ ծանուցման ակայության դեպքում դատարանը և մյուս շահագրգիռ պետական մարմինները չէին օգտվի դատական նիստը Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների բացակայությամբ իրականացնելու և նրա վերաբերյալ արագ կարգով կալանավորման որոշում կայացնելու այս հնարավորությունից, առավել ևս եթե ներկայացնենք պաշտպանության կողմի տրամադրության տակ եղած այն ապացույցները, որոնք ապացուցում են, որ մի շարք պետական մամիններ/պաշտոնատար անձինք/ վերաքննիչ դատարանի որոշումից հետո ակնհայտ կասկածելի և պրակտիկայից տարբերվող ջանասիրություն են ցուցաբերել, որպեսզի սույն միջնրդությունը հնարավորինս արագ կրկին քննվի առաջին ատյանի դատարանում և այն էլ իրենց նախընտրած դատավորի կողմից։

Վերջում ցանկանում ենք նշել, որ զանգվածային լրատվության միջոցներից տեղեկացել ենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ուստի արդեն իսկ տեղյակ լինելով դրա տեղի և ժամանակի վերաբերյալ, նշված օրը ներկայանալու ենք դատարան և օրենքով սահմանված կարգով իրացնելու ենք պաշտպանության իրավունքը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:26
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինացի դիվանագետից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել երկիրը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին գերատեսչություն կանչելը:...
Աղբյուր` Panorama.am
18:14
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրական ավելանում է 1,219-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1,219-ով: Ինը մարդ է մահացել, գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Արմենիա» ավիաընկերությունը Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր կիրականացնի
«Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր մեկնարկեց, որոնք...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ զոհ կա
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Վթարի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
17:48
Լեոնիդ Կրավչուկը հայտնել է ՌԴ-ի հետ Ուկրաինայի փոխզիջման գնալու պայմանը
«Հիմնական պայմանը, որով Կիևը պատրաստ է փոխզիջման գնալ Մոսկվայի հետ, Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիային վերջ տալն...
Աղբյուր` Panorama.am
17:36
17.04.2021. Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ռուբեն Գևորգյան. Մենք իրավիճակի թելադրանքով կամ հանգամանքների բերումով ստեղծվող կուսակցություն չենք
Այսօր ստեղծվեց «Ազգ, բանակ հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գևորգյանը։ Իր ելույթում Ռ. Գևորգյանը...
Աղբյուր` Panorama.am
17:19
ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը Արմեն Սարգսյանը չի ստորագրելու, բայց չի էլ դիմելու ՍԴ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը...
Աղբյուր` Panorama.am
16:59
Մենք օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք բռնակալական կառավարման մոդելի, ըստ Ծերուկի գնահատականի. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դիսկուրսի հիմնական թեման արդար հասարակության ստեղծումն է...
Աղբյուր` Panorama.am
16:46
Իրանը հրապարակել է Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կատարած անձի անունը
Իրանի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ պարզել են Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կազմակերպած մարդու ինքնությունը: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՄԱԿ-ը չի արձագանքել Արցախում ականազերծման հարցում օգնության դիմումին. Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարարը եշտել է, որ մինչ այժմ տեղում աշխատում են միայն ռուս սակրավորները: ​
Աղբյուր` Panorama.am
16:28
Թափառող շները 4 տարեկան երեխա են հոշոտել
Թափառող շները Բաշկիրիայի Սաֆարովո գյուղում չորս տարեկան երեխայի են հոշոտել: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղան խաղալիս է եղել...
Աղբյուր` Panorama.am
16:16
Աշխարհամատրան կիրակի՝ ապրիլի 18-ին
Կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ:
Աղբյուր` Panorama.am
16:02
Հուղարկավորության օրը ֆիլմ է հրապարակվել Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մասին
Բրիտանական թագավորական ընտանիքը թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորության օրը ի հիշատակ հանգուցյալի, տեսանյութ է հրապարակել:...
Աղբյուր` Panorama.am
15:46
Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի։...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ֆրանսիան ազդարարել է 21-րդ դարի ամենամեծ գյուղատնտեսական աղետի մասին
Ֆրանսիայի իշխանությունները մեկ միլիարդ եվրո կհատկացնեն գյուղատնտեսության ոլորտին աջակցելու համար, որը վնասներ է կրել ուշ ցրտահարությունների...
Աղբյուր` Panorama.am
15:24
Մալազիայում ամբողջական պատվաստվումից հետո 40 բժիշկ կորոնավիրուսով է հիվանդացել
Մալայզիայում պատվաստանյութի երկու բաղադրիչ ստանալուց հետո 40 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:15
Դավաճան Նիկոլը Վայոց ձորում է. մասսովկան կրկին երեխաներով է ապահովվում. Գագիկ Համբարյան
«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը կրկին գաղտագողի մեկնում է մարզեր... Ինչպես տեսնում ենք, «ժողովրդի վարչապետ» հորջորջող սույն կերպարը վախենում է ասել, թե ու ր է մեկնում»։
Աղբյուր` Panorama.am
15:07
ՀՀ նոր ղեկավարության դիվանագիտական լուրջ սխալների պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի. Էդվարդ Նալբանդյան
Politique Internationale-ի խմբագրությունը հարցազրույցը է վերցրել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից։
Աղբյուր` Panorama.am
14:48
Արցախում մի շարք տեղերում սպասում են խաղաղապահների ներկայությանը՝ գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար
Արցախում գյուղատնտեսական աշխատանքները դեռ ոչ բոլոր գյուղերում են լիարժեք կազմակերպվում: Մի շարք տեղերում սպասում են խաղաղապահների ներկայությանը,...
Աղբյուր` Panorama.am
14:35
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ուկրաինայի հյուպատոս Սոսոնյուկը
Հետաքննության արդյունքում ՝ ՌԴ քաղաքացուց գաղտնի տեղեկատվություն ստանալու ժամանակ ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս...
Աղբյուր` Panorama.am
14:26
Մահացել է «Ավրորայի» համահիմնադիր, գիտնական, մանկավարժ Վարդան Գրեգորյանը
Մահացել է «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական,...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կորոնավիրուսից աշխարհում մահացել է 3 մլն-ից ավել հիվանդ
Համաճարակի բռնկումից ի վեր ամբողջ աշխարհում 3,000,225 մարդ դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
14:04
Առաջիկա օրերին Երևանում ջերմաստիճանը կհասնի +32 աստիճանի, մարզերում՝ +33-35
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Աղբյուր` Panorama.am
13:53
Սենոր Հասրաթյան. Պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Արցախյան երրորդ...
Աղբյուր` Panorama.am
13:29
Գարեգին Երկրորդն ու Արայիկ Հարությունյանը կարևորել են համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:18
Սպառնացել են թատրոնին տնօրենին, որ չեղարկվի Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» դրամայի ներկայացումները
«Հիշեցնում եմ, որ ներկայացում արգելելու դեպքը տեղի է ունեցել ոչ թե նացիստական Գերմանիայում, ոչ թե Ստալինյան ռեժիմի օրոք եւ ոչ էլ Հյուսիսային Կորեայում»։
Աղբյուր` Panorama.am
13:06
17.04.2021. «Հենակետ». Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները մամուլում և սոցցանցերում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը
Աղբյուր` Panorama.am
12:58
Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը ի թիվս այլոց, և ապրիլ ամիսը ամրագրել որպես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}