Սեքս, ալկոհոլ,Facebook, կրոնական մտորումներ. ամենալավ ու վատ զբաղմունքների տասնյակն ըստ հոգեբանների
Սեքսը և ալկոհոլը մարդիկ սիրում են ավելի շատ, քան բուժվելը և աման լվանալը: Հոգաբանները պարզել են 10 ամենահաճելի և ամենատհաճ զբաղմունքները, գրում է The Daily Mail-ը: Գիտնականները SMS-ի օգնությամբ հարցում են անցկացրել: Օրվա ընթացքում երեք անգամ մասնակիցները պետք է պատասխանեին, թե ինչ են անում նրանք օրվա ընթացքում և ինչ են զգում: Արդյունքում հոգեբանները կազմել են նախընտրելի և ոչ ցանկալի զբաղմունքների տասնյակը: Պարզվել է, որ մարդկանց համար սեքսով զբաղվելը ամենացանկալի զբաղմունքն է: Դա նրանց համար ավելի արժեքավոր է, քան երեխայի ծնունդն ու դաստիարությունը: Գիտնականներին շատ է զարմացրել այն, որ ոչ ցանկալի զբաղմունքների ցանկում է հայտնվել նաև Facebook-ը:
Հաճելի զբաղմունքների տասնյակն է` սեքսով զբաղվել, ալկոհոլ խմել, ուրիշներին օգնել, կրոնական մտորումներ, երեխաներին խնամել, երաժշտություն լսել, շփումներ, հոբբի, գնումներ: Ոչ ցանկալի զբաղմունքներն են` բուժում, Facebook, տնային գործեր, սովորել, քննություններ հանձնել, դասախոսություններ լսել, փող վաստակել, տեղափոխություններ, համակարգչով աշխատել, աման լվանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ