Իրավունք 12:04 24/09/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Վարչապետի դատաիրավական էմոցիաները

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.

«Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, իրար հերթ չտալով հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունները ուղեկցվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիանալ  պահեր ապրելու վերաբերյալ հայտարարություններով։ Ամեն ինչ բնականին մոտ էր, ու լայն զանգվածները ազդվում էին։ Սակայն էմոցիաներից զատ, քրեական գործերից շատերն այնքան արհեստական էին, այնքան թերի, որ դրանք անվերջ ձգձգվում են կամ պարզապես մոռացության մատնվում։ Փորձեք վերհիշել վարչապետի դատաիրավական էմոցիաները.

1. Նոր Հայաստանի քրեական ամենամեծ աղմուկը բարձրացավ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործով։ Մանվել Գրիգորյանը մեղադրվեց 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցները վատնելու և շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Նիկոլ Փաշինյանը չհապաղեց լայվով հայտարարել, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլև զինվորներին հասանելիք ուտելիքն ու տրվող օգնությունը գողանալու մեջ: Նա հատուկ արձանագրեց, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված էր ոչ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորների համար հավաքագրված օգնությունը յուրացնելու և գողանալու, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրելու մեջ։ Փաշինյանի ամբողջ խոսքը հենց այդ դրվագի վրա էր, և նա փորձում էր որքան հնարավոր է մեծ քանակի էմոցիա հանել հանրային լսարան: Լինենք անկեղծ՝ դա նրան հաջողվեց։
Մի քանի շաբաթ շարունակ բոլոր լրատվամիջոցների թոփ 1 թեման դարձած գործը ներկայացվեց այնպես, որ կարծես թե ամեն ինչ պարզ է, ապացուցված։
Սակայն գործի հանգուցալուծումը մինչ այժմ չի երևում։ Որովհետև եթե նույնիսկ բոլոր մեղադրանքները ճիշտ էին, դա այնքան պարզ գործ էր, որ վաղուց պետք է դատավճիռ կայացված  լիներ, եթե չէ...
Տակը մնաց էմոցիոնալ սուտը։ Կարծես, թե տուշոնկաները «օրինական» էին։

2. 2018թ. օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է. «Քանի որ դա շատ կարևոր թեմա է, ես ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ մարտի 1-ի գործին: Բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, և այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է. ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»։ Դրանից հետո արդեն երկու տարի է մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ» և տոտալ քարոզչությամբ։ Այսօր, սակայն քրեական այս գործն իրեն սպառել է։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը դուրս է հասարակական օրակարգից, այն չի հետաքրքրում հասարակությանը, քարոզչությունը չի աշխատում, դատական համակարգի անաչառությանը ոչ ոք չի հավատում, իսկ բուն դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար...։ Այն գրեթե կապ չունի մարտի 1-ի հետ։  Մարտի մեկի գործով առանցքային հարցերը այդպես էլ չբացահայտվեցին, որովհետև ի սկզբանե մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնաց սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով:Արդյունքում և՛ տուժողները, և՛ պաշտպանական կողմը մեղադրում են իրավապահներին քրեական գործի թերի քննության համար, իսկ իշխանությունը հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում։ Սահմանադրական կարգի տապալման գործը պարզապես ջուր դուրս եկավ։

3. 2018թ. հոկտեմբերի 24-ին ԱԺ նիստում Նիկոլը Փաշինյանը հայտարարեց «Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, դա լինելու է երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից։»
Նա դարձյալ գործը ներկայացրեց որպես 100 տոկոսով ապացուցված գործ, երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործ։ Պարզապես սպասում էին մի թղթի... պաշտոնական պատասխանի, որի Հայաստան ուղարկելն արդեն երեք ամիս է ձգձգվում էր։ Շարունակությունը եղավ այն, որ պետության «գլխավոր կոռուպցիոները»՝ բնապահպանության նախկին նախարարը հանգիստ հեռացավ, հայտնվեց Հայաստանից դուրս: 2019թ. հունվարին դատարանը բնապահպանության նախկին նախարարին կալանավորելու որոշում կայացրեց, մինչդեռ Արամ Հարությունյանը արդեն Հայաստանում չէր։ Դժվար է ասել՝ նախապես պայմանավորված, թե ինչպես։ Հարուցված քրեական գործը լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվության համար 14 մլն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման մասին էր։  Արդյունքում երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործով մեղադրյալն իր համար հանգիստ շրջում է Հայաստանից դուրս։ Իսկ իշխանությունը դրա մասին այլևս չի խոսում։

4. 2019թ. հունիսի 4-ին մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով ձերբակալվեց ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, նրան մեղադրանք առաջադրվեց։ Ձերբակալության փաստին հաջորդող օրը Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ սա վկայում է Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի մասին. «Սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը։ Եվ բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»։ Գեղամ Պետրոսյանին հուլիսի 5-ին մեղադրանք առաջադրվեց՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար, հուլիսի 7-ին նա կալանավորվեց։ Օգոստոսի 4-ին Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցը փոխվեց, նա ազատ արձակվեց։ Հերքվեց զենքի նույնությունը, փորձաքննությամբ պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Գեղամ Պետրոսյանի հետ կապված վարույթն իրականացնող մարմինն առհասարակ որևէ քննչական գործողություն չի կատարում, գործն ինչպես կար, այնպես էլ մնում է։ Թե ինչ էմոցիոնալ պահեր է ապրում  վարչապետ Փաշինյանը հիմա, երբ պարզ է դառնում, որ հերթական էմոցիոնալ սուտն էր մատուցվել հասարակությանը, դժվար է ասել։

5. 2019թ. տարեվերջյան ամենախոշոր հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն էր։ Զգայուն, անչափ զգույշ և լուրջ մոտեցում պահանջող այս գործը բավականին փնթի և գռեհկորեն մատուցվեց հանրությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ Քննչական կոմիտեի` երեխաների թրաֆիքինգի մասին հայտարարությունից հետո շոկի մեջ է, և որ մարդկայնորեն չէր կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ կան ձերբակալվածներ։ Զարգացումներն էլ, նույն էմոցիաների տակ, ընթացան արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, Հ1-ի, ՊՈԱԿ-ի հուզական «ներկայացումներ», մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն և սոցցանցային հետաքննություն, գլխատելու, քառատելու կոչեր։ Արդյունքում հասարակության մի հատվածը կայացրեց իր դատավճիռը՝ առանց սպասելու քննության ավարտին։ Այսօր, սակայն, թեման մոռացության է մատնվել, չկան նախկին էմոցիաները։ Ոչ ոք դրա մասին չի հիշում։

Բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող և անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերը հասարակության մոտ բազմաթիվ հարցեր են ծնում, փոխում են վերաբերմունքը և սպասելիքները այսօրվա իշխանությունների հանդեպ։ Վարչապետի դատաիրավական էմոցիաները արդեն սկսել են նրա դեմ աշխատել։ Այն, ինչը նա մինչև վերջին կաթիլը փորձում էր օգտագործել իր շահի համար, ժամանակի ընթացքում սկսել է աշխատել իր դեմ։ Մնում է միայն էմոցիոնալ սուտը և թերահավատության աճող ալիքը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}