Խունդկարյանի օգտին քվեարկած երկուսից մեկն ինքն է. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՍԴ նախագահի պաշտոնի համար միակ առաջադրված թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 2 դատավոր։
«Մեր տեղեկություններով նրան կողմ քվեարկածներից մեկը հենց ինքն է, իսկ մյուսը ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտարարեց, որ Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ չի ստացել անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ։ Նշենք, որ թեկնածուն իրավունք ունի քվեարկելու ինքն իր օգտին։
Հավելենք, որ ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր, իսկ Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել»,-գրել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Ես մասնակցել եմ քվեարկությանը և իմ դիրքորոշումը հայտնել եմ. Շաթիրյան
- Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
- Կարծում եմ, որ մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան
- Ինձ մոտ նման կարծիք չի ձևավորվել, որ Խունդկարյանը հատուկ եկել է՝ ՍԴ նախագահ դառնալու. Շաթիրյան
- ՍԴ նախագահի ընտրության փորձի երրորդ օրն է