Աշտարակում բռնկված հրդեհը մարված է
Արագածոտնի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ այսօր՝ ժամը 12:54-ին է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի 1-ին հարկում այրվում են կայանած ավտոմեքենաներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուղնի թաղամասի 6-րդ փողոցի 124/2 հասցեում գտնվող ավտոտնակում:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 13։11-ին, մարվել՝ 13։35-ին։ Ավտոտնակում այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա, 2 անվադող, եռակցման սարք և մալուխներ (մոտ 5 մ):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին