Քաղաքական 13:58 25/09/2020 Հայաստան

Նոր աշխարհ, նոր ճանապարհ Հայաստանի

Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հղած ուղերձում արտահայտած մի միտք հանդուգն երազանքներ արթնացրեց։ Խոսքը հետևյալ արտահայտության մասին է․ «Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին»։

Երազանքները հանդուգն են այնքանով, որ ցանկություն է առաջանում դեն նետել մարդկության փորձած բոլոր հասարակարգերը և ստեղծել նորը, որը կլինի ազգային և միևնույն ժամանակ համամարդկային, ավանդական և միևնույն ժամանակ գերժամանակակից։ Մեկ է՝ կորոնավիրուսն այնպես է փոխել ու դեռ այնքան է փոխելու աշխարհը, որ էքսպերիմենտներն անպակաս են լինելու բոլոր բնագավառներում։ Ուրեմն ինչու մենք չենք կարող ոսկերչորեն համատեղելով մեր ազգի անցած դարավոր փորձը ժամանակակից աշխարհի թելադրանքների հետ՝ ձևավորել նոր հասարարական հարաբերություններ։

Սա թերևս օդում թևածող գաղափար է, քանի որ տարբեր ելևէջներով լսելի են առանձին անհատների մոտեցումները , որոնք ժամանակի ընթացքում կարող են և միս ու արյուն ստանալով իրականություն դառնալ։ Մեր ապրած կյանքը որոշակի հետևություններ անելու հիմք է տալիս, քանի որ 20-րդ դարի երկրորդ կեսի մեր սերունդը մի քանի ֆորմացիա տեսավ․․․ ապրեցինք սոցիալիզմի օրոք, մոտեցանք կոմունիզմի մատույցներին, հետո ընկանք կապիտալիզմի գիրկը՝ զուգահեռաբար «վայելելով» ժողովրդավարության պտուղները։

Կյանքը ցույց տվեց, որ վերջին երկուսը իրականում բանի պետք չեն․ կապիտալիզմը շատ կետերում իրոք համապատասխանում է սովետի ժամանակ քարոզվող «փտած, նեխած իմպերիալիզմի» պատկերին։ Իսկ այ, ժողովրդավարության դեպքում շատ հետաքրքիր պարադոքս ստացվեց ․ բանից պարզվեց, որ այդքան գովերգված ժողովրդավարությունն ընդամենը ժողովրդի ականջից լապշան հաջող կախելու արվեստ է։ Այս իմաստով լավագույն օրինակ է 2018-ի թավշյա հեղափոխությունը, որը սուտ խոսքի ու խոստումների անհատակ ծով էր։

Հետագայի համար «չի կարելիների» մի ամբողջ փունջ պետք է արձանագրել այս վարչախմբի գործունեությունից։

Չի՛ կարելի, օրինակ, Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը դարձնել օրակարգային այն ժամանակ, երբ արտաքին թշնամին բացահայտում է գաղտնի բանակցություններ անցկացնելու քո ծրագիրը՝ «Հաքին․ազ»-ում հրապարակելով սորոսական Արսեն Խառատյանի ոդիսականը։ Չի՛ կարելի սովորություն դարձնել հակառակորդի կողմից միջազգային հարթակներից հնչող հոխորտանքներն ու մեղադրանքները «հպարտ» լռությամբ անտեսելը։ Չի՛ կարելի «գեղացիական շուստրիություններով» արտաքին քաղաքականություն վարել։ Չի՛ կարելի օտարածին ծրագրերով պետություն կառավարել։ Չի՛ կարելի ժողովրդին անվերջ խաբել։ Եթե սա է ժողովրդավարությունը, ապա մեզ այն պետք չէ։ Հայությանը պետք է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանության կողմից ընդունված սեփական հայկական ճանապարհը։ Աշխարհը հերթական հսկայական փոփոխության շրջանն է ապրում։

Դժվար է ասել, թե ինչպիսին այն կլինի համավարակի ավարտից հետո։ Մեր տեղն այդ նոր աշխարհում այսօրվանից պետք է նշմարենք և աշխատենք այդ ուղղությամբ։ Անշուշտ, ոչ այս իշխանությունների ներկայությամբ, քանի որ համավարակից շատ ավելի մեծ է ազգին հասցրած նրանց վնասը։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:06
«Հրապարակ». Ո՞վ գիտի՝ ինչ է նշանակում «ցավոտ փոխզիջում»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հանդես եկավ աղմկահարույց...
Աղբյուր` Panorama.am
09:00
Կներկայացվի Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքն իր 29 լուսանկարչական աշխատանքով
Գեղագիտության ազգային կենտրոնում հոկտեմբերի 30-ին հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
23:54
Ադելիա Պետրոսյանը հաղթել է «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո
Գեղասահքի Ռուսաստանի գավաթի երրորդ փուլի խաղարկությունում աղջիկների շրջանում 207,18 միավորով հաղթել է Ադելիա Պետրոսյանը, երկրորդ տեղը գրավել է...
Աղբյուր` Panorama.am
23:26
Ֆրանսիայում կոչ են արել ԵՄ-ին գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ
Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ Եվրոպական միությունն առաջիկա գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
22:56
Թրամփ. Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնությունները «հիասթափեցնող» են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում բռնությունը Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված հրադադարի ռեժիմի փլուզումից...
Աղբյուր` Panorama.am
22:50
ՊՆ ներկայացուցիչ. Պատերազմը փոխել է իր բնույթը
«Ասկերանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ մի քանի օր շարունակ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում...
Աղբյուր` Panorama.am
22:44
Իրանի ԶՈւ-ն ուժեղացրել է ՀՕՊ միջոցները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Իրանն ուժեղացրել է հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի հյուսիս-արևմուտքում` Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին մոտ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ես հավերժական սգվորն եմ՝ չորս սև գլխաշորերով. Սոնա Վան
Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Սոնա Վանը հրավիրված է եղել նյույորքյան «Cross Culture Communications» ընկերության 50-ամյակի մրցանակաբաշխությանը:
Աղբյուր` Panorama.am
22:31
Ադրբեջանի էժանագին սադրանքը հաստատում է, որ վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի․ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
22:19
Պն ներկայացուցիչ. Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով, միաժամանակ մի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Նրանք հայրենիքն են պաշտպանում. ֆոտոշարք առաջնագծից
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայրենին հողը  պաշտպանողների հերթական ֆոտոշարքն է հրապարակել։ «Նրանք...
Աղբյուր` Panorama.am
21:47
Աննա Հակոբյան. Երեկվա իմ գրառումից հետո բազմաթիվ նամակներ ենք ստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը գրում է. «Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք...
Աղբյուր` Panorama.am
21:41
«ՌազմԻնֆո»-ն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում սիրիացի վարձկանների ապացույցներ է հրապարակել
«Ռազմինֆո»-ն ներկայացնում է  Ադրբեջանում Սիրիայից վարձկանների և դրանց՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) մեջ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս՝ Արցախը կանգուն է մնալու․ Փաշինյան
«Սիրելի՛ ժողովուրդ, հպարտ հայություն, արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԱԺ-ն ընդունեց «Վարձկանների հավաքագրման..., և ֆինանսավորման դեմ» միջազգային կոնվենցիան
«Կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և...
Աղբյուր` Panorama.am
20:35
Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում
Արցախի Հանրապետությունում այս պահին իրավիճակը կայուն լարված է: Հակառակորդի թիրախի տակ են կրկին Ասկերանի վերին ենթաշրջանները` Ավետարանոց,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքները Սարուշեն և Խաչմաչ գյուղերում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  հրապարակել է լուսանկարներ՝  Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքները Սարուշեն և...
Աղբյուր` Panorama.am
20:17
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացվել է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ շփումից հետո ինքնամեկուսացման մեջ կգտնվի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝...
Աղբյուր` Panorama.am
19:58
Բերձորում կան ավերածություններ․ Արցախի ԱԻՊԾ
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Կան տուժածներ: Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Փաշինյանը Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել հրադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
19:36
ԼՂ հարցով Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
19:26
Մայք Պոմպեոն Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկին պնդել է դադարեցնել ռազմական գործողությունները
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով...
Աղբյուր` Panorama.am
19:17
Հարություն Թոփիկյանի խորհրդանշական հրաժեշտի արարողությունը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
18:57
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի նախագիծը
Կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որում քննարկվում է   «Ռազմական դրության իրավական ռեժիմի»...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ոչ ՀՀ ԶՈւ-ն ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ  հրթիռային հարձակում է իրականացվել,...
Աղբյուր` Panorama.am
18:36
Տոկիոյում ցուցադրվում է 32-րդ օլիմպիական խաղերի կրակը
Տոկիոյում  ցուցադրվում է 32-րդ օլիմպիական խաղերի կրակը։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝  Kyodo գործակալությունը հայտնում է, որ այն  նոյեմբերից...
Աղբյուր` Panorama.am
18:28
«Լեոն» կմրցի Դանիայի չեմպիոնի հետ
Հոկտեմբերի 27-ին՝ ՈւԵՖԱ գրասենյակում, կայացել է  ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:18
COVID-19-ով հիվանդների 80 տոկոսն ունեն D վիտամինի պակաս
Իսպանացի գիտնականները պարզել են, որ COVID-19 հիվանդների ավելի քան 80 տոկոսն ունեն D վիտամինի պակաս։ Ավելին, տղամարդկանց շրջանում այն ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին
Արցախի ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին: ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել, որում վարձկան ահաբեկիչների ոչնչացման...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}