Առողջություն 18:33 25/09/2020 Հայաստան

Կորոնավիրուսի մահվան թվերի հետևում ճակատագրեր են

Առողջապահության նախարարության կողմից ամեն օր հրապարկվող վիճակագրական տվյալները կորոնավիրուսով նոր վարակվածների ու,  որ առավել սարսափելի է, մահվան դեպքերի վերաբերյալ կարծես դարձել են սովորական։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,-այսօր՝ սեպտեմբերի 25-ին հայտարարեց նախարարությունը։

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով 1240 մարդ է մահացել։ Նախարարությունը պնդում է, որ նրանցից 293-ի դեպքում մահը վրա է հասել այլ պատճառներով։

Սա նշանակում է, որ մեր երկրում այս տարվա մարտի 26-ից ի վեր, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցվեց հիվանդության հետևանքով մահվան առաջին դեպքը, մոտ 1240 ընտանիք կորցրել է իր հարազատին կամ հարազատներին։

Հրազդանաբնակ Կարիների ամուսինը՝ 60-ամյա Վարազդատ Ավետիսյանը մահացել է այս տարվա հուլիսի 8-ին։ Մինչ այսօր ընտանիքի անդամները չեն կարողանում հասկանալ, թե իր ոտքով հիվանդանոց գնացած Վարազդատին ինչո՞ւ փրկել չհաջողվեց։

«Ամուսինս շաքարային դիաբետ ուներ։ Սկսեց ջերմել ուրբաթ օրվանից։ Երկուշաբթի պետք է բժշկի գնար, բայց մահացավ նրա եղբոր երիտասարդ որդին։ Նա ընկավ այդ արարողություններով։ Դրանից երկու օր անց ջերմությունը բարձրացել էր 38-39»,-Panorama.am-ին պատմում է Վարազդատի կինը՝ տիկին Կարինեն։

Հրազդանում նա դիմել է բժշկի, ընտանեկան բժիշկն էլ խորհուրդ է տվել շաքարի անալիզ տալ, որից հետո նոր բուժում կարող է նշանակել։ Շաքարի անալիզ հանձնելուց հետո, ըստ կնոջ պատմածի, բժիշկն ասել է. «գնա հոգեհանգստի, թաղման արարողություններին մասնակցի, քեզ մոտ ոչ մի բան էլ չկա, կգաս, նոր բուժում կնշանակեմ, բայց մինչև էդ ռենտգեն էին արել, բժիշկն ասել էր՝ կասկածում եմ թոքաբորբ,  նրան հակաբիոտիկ էր նշանակել, ջերմիջեցնող ու արյունը ջրիկացնող դեղեր»։

Տիկին Կարինեի խոսքով, դեղերը չեն թեթևացրել ամուսնու վիճակը, զանգահարել են շտապ օգնություն։ Տուն ժամանած բժիշկը երակային է ներարկել, քանի որ ջերմությունը ոչ մի կերպ չէր իջնում։ Վ. Ավետիսյանը որոշում է դիմել Աբովյանի հիվանդանոց, այստեղ էլ թոքերը ստուգել են, ասել են՝ երկու թոքն էլ ախտահարված են։ Աբովյանից տունդարձի ճանապարհին էլ տեղեկանում է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։

Հրազդան ԲԿ-ի ընտանեկան բժիշկն առաջարկել է հիվանդանոց տեղափոխվել, բայց Երևանի հիվանդանոցներում տեղ չկար, Գյումրիի հիվանդանոց էլ Վարազդատն առաջին օրերին չէր ցանկանում գնալ։ Սակայն տղամարդու վիճակը գնալով բարդանում էր, հունիսի 26-ին շտապօգնության մեքենայով տեղափոխում են Գյումրի։

«Ինքը երեք օր է մնացել Գյումրիում, ինչքան զանգել ենք, ասել է՝ ջերմությունս 39 է, չի իջնում, էս վիճակով միջանցքներում ման եմ գալիս, որ մի քույր գտնեմ։ Ես հիմա չգիտեմ, այնտեղ իրեն կաթիլային միացրել են, թե չէ։ Ես ասում եմ իր խոսքերը՝  ասում էր, չեն գալիս, ջերմաչափը բերում են, դնում եմ, էլ չեն էլ գալիս, որ հարցնեն, թե ինչքան է ջերմությունդ։ Գյումրիում նրա վիճակը շատ վատանում է, ասում էր՝ սատուրացիան շատ ցածր է, ինձ վատ եմ զգում։
Սատուրացիան երբ իջնում է 65, տեսնում են, իրենց մոտ ապարատուրա չկա, բան չկա, շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Երևան։ Գիշեր էր՝ ժամը երևի 2։30 զանգեց ասեց, ես հասել եմ «Գրիգոր Լուսավորիչ»-ի ռեանիմացիա»,-ամուսնու հետ խոսակցությունները վերապատմում է կինը։

Ամեն օր ու ժամ ամուսնու հետ հեռախոսակապի մեջ գտնվող կինը նշում է, որ Վարազդատը Երևանում արդեն իրեն լավ էր զգում, պատմել է՝ այստեղ շատ ուշադիր են։

«Բայց թե ինչ պատահեց, մենք չհասկացանք։ Ամեն վայրկան ինձ ու իմ երեխաներին այդ հարցն է տանջում, ի՞նչ եղավ պատճառը։ Ամեն վայրկան զանգել է, խոսացել ենք։ Հիմա ով գալիս է, ասում է՝ մահվանից առաջ խոսել ենք, ասում էր՝ պալատ պիտի տեղափոխեն։ Ի՞նչ պատահեց այդ մարդուն»,-ասում է տիկին Կարինեն։

Նա էլ այդ օրերին կորոնավիրուսով է վարակված եղել, բուժվել է նույն բժշկական կենտրոնում, բայց վերակենդանացման բաժանմունքում գտնվող ամուսնուն այցելել արգելված էր։
«Հուլիսի 8-ին  ժամը 23։ 58 զանգեցի հորս ու անդադար զանգերից հետո վերջապես հեռախոսին պատասխանեց բժիկն ու ասաց, որ հայրս մահացել է։ Մահվան պատճառը ենթադրեցին սրտի կանգ, քանի որ դիահերձումն չի արվում՝ ենթադրելով սփոփում են հարազատներին»,-Panorama.am-ի խմբագրությանն ուղղված նամակում գրել է Վարազդատի որդին, ով քրոջ հետ  եղել է Մոսկվայում ու չի կարողացել մասնակցել հոր հուղարկավորությանը։

Նա հոր հետ կատարվածն ու դիահերձարանի պայմանների մասին որոշել է բարձրաձայնել ՝ կարդալով Panorama.am-ի «Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին» հրապարակումը։ 

«Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպք ենք ունեցել, որը շատ նման է տիկին Անահիտի պատմությանը»,-գրել էր որդին։

Մահացած հոր մարմինը տեղափոխում են Աբովյանում գտնվող դիահերձարան։ Հանգուցյալին ճանաչելու համար այնտեղ են գնում վերջինի հորեղբոր ու քրոջ որդիները։

«Դիահերձարան կոչվածը մի անմարդկային տարածք էր, որտեղ անգամ անտեր շները չէին ապրի։ Ասեմ՝ իմանաք, որ ցավը այնքան խորն է , որ լիարժեք կյանքով ապրած, ամբողջ կյանքում միայն լավը տեսած մարդիկ մահվանից հետո հայտնվում են սև տոպրակների մեջ՝ գետին դրված։
Ու սա կոչվում է քաղաքակիրթ երկիր, ուր ԱՆ-ը ու Պարետը միայն ամպագոռգոռ հայտարարություններ են անում ու անգամ չեն գիտակցում, թե ինչ են զգում հանգուցյալի հարազատները իրենց հարազատին սև տոպրակի մեջ դրած, գետնին իրար վրա գցած տեսնելով։ Անգամ հագուստը թույլ չեն տալիս ուղղել կամ վերնաշապիկ հագցնել։ Դա երկրորդ հարվածն էր հորս մահից հետո»,-դիահերձարան գնացած հարազատների պատմածը ներկայացնում է որդին։

Տիկին Կարինեի ցավն ամուսնու մահից ամիսներ անց ավելի սրանում, ընտանիքի անդամներից որևէ մեկը չի կարողացել մասնակցել Վարազդատի հուղարկավորությանը։

«Ես էլ էի հիվանդանոցում։ Չեմ հասկանում, ո՞նց ես լավացա, էդ մարդն իր ոտքով գնաց ու հետ չեկավ։ Իր հորեղբոր որդին է գնացել, ասում է՝ շատ անմարդկային պայմաններ էին։ Չգիտեմ... Հիմա ես մնացել եմ մենակ էս մեծ տների ու դատարկ պատերի մեջ, երեխաներս Մոսկվայում են, ոչ կարողանում եմ գնալ, ոչ մնալ... Ահավոր վիճակ է: Մահվան ամեն թվի հետևում մարդկային ճակատագրեր են, մենք ուրախ, զվարթ Մոսկվայից եկանք, ի՞նչ իմանայինք, իսկ հիմա... Չեմ կարողանում հանգստանալ»,-լացը չի կարողանում զսպել կինը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:01
Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին նոր հրադադար. Աննա Նաղդալյան:
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղադլյանը հայտարարություն է տարածել նոր հրադադարի հաստատման վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Դիրքային ընդմիջում»՝ ֆոտոշարք առաջնագծից
Արցախի Տեղեկատվական շտաբը «Դիրքային ընդմիջում» խորագրով լուսանկարների հերթական շարքն է հրապարակել առաջնագծից:
Աղբյուր` Panorama.am
23:21
ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը. Թրամփ
ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ կարծիքը կիրակի օրը հայտնել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
22:46
Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման և խաղաղության որևէ ցանկություն չունի. Արծրուն Հովհաննիսյան
«Եթե սա մեր ազգի, պետականության լինելիության գոյապայքարն է,  հետևաբար մենք կարող ենք պատասխանել, թե ինչ է նշանակում մեր հաղթելը:...
Աղբյուր` Panorama.am
22:22
Դիվերսիոն խմբերն մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել. Արծրուն Հովհաննիսյան
«Որպես կանոն դիվերսիոն խմբերն մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել այն տեղանքից, որտեղ որ հայտնվում են մեր զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Հրետակոծվել է Ասկերանի շրջանը
Աարցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է Ասկերանի շրջանի հրետակոծության մասին: Ասկերանի վերին ենթաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել ղարաբաղյան հակամարտությունը
Թուրքիան և մի շարք այլ երկրներ պետք է զերծ մնան Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրմանը նպաստող քաղաքականությունից: Այս մասին կիրակի...
Աղբյուր` Panorama.am
20:27
ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել զինադադարը. Ռոբերտ Օ'Բրայեն
«Այս շաբաթվա վերջում մենք աշխատում ենք համաձայնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը: Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ազատության հրապարակում մոմեր են վառում ի հիշատակ Արցախում զոհված հերոսներ
Ազատության հրապարակում մոմեր են վառում ի հիշատակ Արցախում զոհված հերոսների:  
Աղբյուր` Panorama.am
19:54
Դավիթ Տոնոյանը հանդիպել է առաջնագծում գտնվող զինվորներին և սահմանամերձ գյուղերի բնակիչներին
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել նախարար Դավիթ Տոնոյանի առաջնագծում գտնվող զինվորների և...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հայ զինվորն, օր-օրի դառնում է ստեղծված իրադրության տերը. Հասրաթյան
Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է, հայտնել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։ «Հրթիռահրետանային և օդային...
Աղբյուր` Panorama.am
19:17
Կարեն Շաքարյանին և Հունան Հայրումյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Կարեն Շաքարյանին  և Հունան Հայրումյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանը և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հայրենիքի քաջարի պաշտպանները. ֆոտոշարք՝ առաջնագծից
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հերթական ֆոտոշարքը՝ առաջնագծից։  
Աղբյուր` Panorama.am
18:59
Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մի մասն ստորագրել է Արցախի ճանաչման հայտարարության նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների...
Աղբյուր` Panorama.am
18:58
ԼՂ ժողովրդի ինքնապաշտպանությունը մեր առաջին խնդիրն է. վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը, ինչի մասին հայտնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
18:47
ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է
«Խորին երախտիգիտություն հայտնելով մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ադրբեջանցի մտավորականներն էլ են հայերի նկատմամբ ատելություն ու բռնության կոչեր տարածում. ՄԻՊ
Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:33
Թշնամու հերթական խոցված ԱԹՍ-ն
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է թշնամու հերթական խոցված ԱԹՍ-ի լուսանկարները։  
Աղբյուր` Panorama.am
18:27
Սևազգեստ ֆրանսահայերի բողոքի ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան մոտ
Ֆրանսիայում ապրող հայերն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել՝  ընդդեմ արցախյան շփման գծում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի։...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ադրբեջանցիները ահաբեկիչներից խլում են նաև հեռախոսները
«Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։ Բոլորս հասկանում ենք դա ինչի համար...
Աղբյուր` Panorama.am
17:58
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Արցախի Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և երկրի անվտանգության համակարգի մյուս...
Աղբյուր` Panorama.am
17:42
Թշնամու զրահատեխնիկայի ոչնչացումը
Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկայի կադրերը։
Աղբյուր` Panorama.am
17:33
Ադրբեջանցու կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերը իսկական են. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է` Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ախալքալաքցի երեխան իր երազանքի կվադրոցիկլի գումարը նվիրաբերել է Արցախին
«Ջավախք» հիմնադրամը շարունակում է գումարներ հավաքել Արցախի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Իմ Ապագան իմ ձեռքերում է»՝ խումբ առաջին
«Ավարտվեցին «Իմ Ապագան իմ ձեռքերում է» ծրագրի առաջին խմբի աշխատանքները»,- տեղեկանում ենք Արցախի ԿԳՄ նախարարությունից:...
Աղբյուր` Panorama.am
16:36
Խաղաղ ցույց Բաթումիում՝ ի աջակցություն Հայաստանի
«Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել»,- գրում է «Ալիք»-ը: Ըստ աղբյուրի, ցուցարարները...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արտակ Բեգլարյանը՝ արցախան ապաստարաններում
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ, տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ գրասենյակից։...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մեր օրերի հերոսականներից
Արցախի ՊԲ-ն հրապարակել է մեր օրերի հերթական հերոսների անունները։ «Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}