20:32 25/09/2020

Հակասական տեղեկատվությունը՝ Հայաստանի զբոսաշրջության խոչընդոտ

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել զբոսաշրջային ոլորտի խնդիրների մասին։
Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

«Հարգելի պարոն Վարչապետ,

Ինչպես հայտնի է, 2020թ․ սեպտեմբերի 11-ից Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց կարանտին։ Նոր որոշման համաձայն հաստատվեցին կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցառումներ Հայաստան մուտք գործող անձանց համար։

Ցավոք սրտի, սահմանված նոր կանոնների և ընթացակարգերի մասին համապարփակ տեղեկատվությունը բացակայում է։ Մեկ հարթակում մեկ միասնական տեղեկատվության առկայությունը տարբեր օտար լեզուներով մեծապես կհեշտացներ Հայաստանի և հատկապես Երևանի հյուրանոցների՝ օտարեկրյա զբոսաշրջիկներ ներգրավելու գործը և դրանով իսկ ապահովել զբաղվածություն ավարտին մոտեցող  տուրիստական սեզոնում։

Մինչդեռ հակառակը, պաշտոնական լրատվամիջոցներով շրջանառվում են տեղեկություններ, որոնք ոչ միայն խոչընդոտում են տուրիստների հոսքը Հայաստան, այլև չեն համապատասխանում իրականությանը։
Արդյունքում Հայաստանի պոտենցիալ այցելուները, տեղեկատվական հակասություններից ելնելով, գերադասում են չեղարկել իրենց արդեն իսկ ամրագրված այցելությունները։ Մեզ անդամակցող հյուրանոցները արդեն ստացել են բազում նամակներ, որոնք հաստատում են այն ենթադրությունները, որ զբոսաշրջիկների չեղարկման որոշումները միանշանակ պայմանավորված են տարբեր պետական պատկան մարմիններիստացվող իրարամերժ տեղեկությունների առկայությամբ։
Մասնավորապես կուզեինք մատնանշել Հանրային հեռուստատեսությամբ շրջանառվող ինֆորմացիոն հոլովակը, որտեղ նկարագրվում են կարանտինի շրջանում գործող կանոնները։ Այդ հոլովակում նկարագրվում է, որ Հայաստանի սահմանները մուտքի համար մնում են ՓԱԿ՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Սակայն իրականում սահմանները ԲԱՑ են բոլոր այցելուների համար։ Վերջիններս ուղղակի պարտավոր են կամ 14 օր գտնվել ինքնամեկուսացման մեջ կամ պարզապես անցնել ՊՇՌ տեստ և ժամեր անց բացական արդյունք ունենալու դեպքում դուրս գալ մեկուսացումից։
Տվյալ հոլովակը սեպտեմբերի 12-ից դրված է Հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան կայքում և արդեն ունեցել է ավելի քան 100,000 (հարյուր հազար դիտում)։ Սա անթույլատրելի սխալ է, երբ Հայաստանի տուրիստական ոլորտը, տանելով աննկարագրելի կորուստներ, ձգտում է վերսկսել աշխատանքը, իսկ ցանկացած ապատեղեկատվություն բերում է շարունակական լայնամասշտաբ կորուստների ոլորտի և, իր հերթին, պետական բյուջեի համար։

Տուրզիմի ոլորտի ներկայացուցիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին խնդրանքով ստեղծելու մեկ միասնական տեղեկատվական ուղեցույց թյուրըմբռնումներից խուսափելու համար, սակայն՝ ապարդյուն։
Մենք պահանջում ենք, որպեսզի պետական պատկան մարմինները վերջապես ստեղծեն մեկ միասնական տեղեկատվություն, որը կնկարագրի այս պահի դրությամբ գործող՝ Հայաստան մուտքի կանոնները բոլոր այն օտար լեզուներով, որոնք կիրառվում են Հայաստան մուտք գործող օտարերկրացի զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնության կողմից (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, և այլն), և հավաստեն, որ այդ ուղեցույցը իրենց կողմից կիրառվող միակ տեղեկատվութունն է։

Միայն այդ պարագայում մենք վստահություն կունենանք տվյալ տեղեկատվության հավաստիության մեջ և կներկայացնենք տուրիզմի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում հյուրանոցներին՝ տաածելու տվյալ միասնական տեղեկատվությունը իրենց պոտենցիալ և առկա հյուրերի շրջանում։
Հարգելի պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր հանձարարականը տվյալ հարցին հնարավորինս արագ լուծում տալու համար, քանի որ ամեն օրվա ուշացումը բերում է տնտեսական լուրջ կորուստների և ավելի է խորացնում ճգնաժամը տուրիստական ոլորտի համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:38
Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխաններից բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին, որում նշել է, որ ինքը համաձայն չէ,...
Աղբյուր` Panorama.am
00:03
ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս տեղեկատվությունը...
Աղբյուր` Panorama.am
23:49
Արտակ Բեգլարյան. Այս կույր աշխարհում գոյություն ունե՞ն մարդու իրավունքներ
Սեպտեմբերի 27-ից հետո այս հարցն այլևս անտեսել չի կարող։
Աղբյուր` Panorama.am
23:46
ՈՒԵՖԱ-ն արգելել է Հայատանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն արգելել է ակումբների և ազգային հավաքականների հանդիպումները Հայաստանում և...
Աղբյուր` Panorama.am
23:32
Զոհվել է Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը
Զոհվել է Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը։ Լուրը հայտնում են թատրոնից։  «Մեր ընկերը, գործընկերը, անզուգական...
Աղբյուր` Panorama.am
23:25
Մադրիդում հայերի բողոքի քայլերթը գլխավորել են ջութակահար Արա Մալիկյանը և դերասան Հովիկ Կեուչկերյանը
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը շնորհակալություն է հայտնել այդ երկրում...
Աղբյուր` Panorama.am
23:19
Բնագծեր չենք պահելու, որտեղ որ պետք է շատ զոհեր տանք. Ա. Հովհաննիսյան
Հայկական ստորաբաժանումների կողմից խոցվել է մեկ տասնյակից ավելի թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։ Ասուլիսում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:52
«Զաքո» անիմացիոն ֆիլմի նախագիծը կմասնակցի «Անսի» կինոփառատոնին
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, դեռ 2020թ. զարգացման փուլում ֆինանսավորում ստացած պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանի և ռեժիսոր Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
22:48
ՊՆ ներկայացուցիչը հերքեց170 զինծառայողի գտնվելու լուրը
ՀՀ պաշտպանության նախարարության  ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց սոցցանցերում տարածված լուրը, թե 170 հայ զինծառայողներ գտնվել են։...
Աղբյուր` Panorama.am
22:43
«Վերելք»-ը՝ Հայոց ցեղասպանության, Կոմիտասի, հերոսական անցյալի ու այսօրվա հերոսությունների մասին
Գյումրու դրամական թատրոնում հոկտեմբերի 23-ին, 24-ին, իսկ հոկտեմբերի 26-ին, 27-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Կամավոր. Որտեղից էլ զենքը բերեն, մեզ հաղթել չեն կարող
Պայմանագրային նախկին զինծառայող, Սիսիան քաղաքի բնակիչ Հարություն Բաղդասարյանը կամավոր մեկնել է առաջնագիծ, մի քանի օր մարտական գործողություններին...
Աղբյուր` Panorama.am
22:34
Իրանը լայնամասշտաբ ՀՕՊ զորավարժություններ կանցկացնի
Իրանը մտադիր է անցկացնել հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ, որը կընդգրկի երկրի տարածքի կեսը։ Այս մասին գրում է rt.com...
Աղբյուր` Panorama.am
22:30
Շարունակենք բոլոր հասանելի գործիքներով պայքարել՝ Ադրբեջանն ու Թուրքիան զրկվեն հեղինակությունից, վստահությունից. Լենա Նազարյան
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը գրում է. «Կանադան կասեցրել է Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը:...
Աղբյուր` Panorama.am
22:21
ՊՆ ներկայացուցիչ. Մարտական գործողություններն ունեն հստակ մարտավարություն
«Այսօրվա մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի մի քանի գրոհներ և նրանց հետ շպրտել ելման բնագծեր»,-...
Աղբյուր` Panorama.am
21:53
lurer.live-ն ու այլ կայքեր՝ ԱԱԾ ուշադրության կենտրոնում
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու...
Աղբյուր` Panorama.am
21:46
Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան
Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ինը լրատվական կայք տուգանվել է 700 հազարական դրամով
Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 20-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գնդապետ Ստեփան Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Ստեփան Գրիգորի Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով...
Աղբյուր` Panorama.am
21:11
75-ամյա Մարուսյա տատը մորթել է կովը, և վաճառքի գումարից 100 հազար դրամ փոխանցել հիմնադրամին
«Մեր գյուղի ամենատարեցներից՝ 75-ամյա Մարուսյա տատին ու նախկին զինծառայող Գառնիկ պապին իրենց կովը մորթել-վաճառել ու 100․000 դրամ են...
Աղբյուր` Panorama.am
20:27
Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք․ Արթուր Վանեցյան
«Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք»,-այսօր լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
20:17
Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն․Շուշան Ստեփանյան
«Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով...
Աղբյուր` Panorama.am
20:04
ՌԴ և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույցով քննարկել են ԼՂ հարցը
 ՌԴ և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույցով քննարկել են ԼՂ հարցը։ Այս մասին հայտնում  են Կրեմլից։ «Ռուսաստանի նախագահը...
Աղբյուր` Panorama.am
19:45
Լյուքսենբուրգում և Մոլդովայում համատեղության կարգով ՀՀ նոր դեսպաններ են նշանակվել
ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և...
Աղբյուր` Panorama.am
19:38
ՀՀ ՊՆ֊ն հերքում է Գերանբոյի և Թերթերի շրջաններին հարվածելու մասին լուրը
 ՀՀ ՊՆ֊ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին:...
Աղբյուր` Panorama.am
19:31
Սոն Հյոն Մինը կստանա 150.000 եվրո․ «Տոտենհեմ»-ի հետ նոր պայմանագիր է կնքվել
Լոնդոնի «Տոտենհեմը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Սոն Հյոն Մինին, տեղեկացնում է The Daily Mail-ը: Նշվում է,...
Աղբյուր` Panorama.am
19:11
Բոլոր միջոցները ծախսվում են նպատակային․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հատուկ ուղերձ է հղել՝ կոչ անելով միանալ համահայկական շարժմանը և անել...
Աղբյուր` Panorama.am
18:57
Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել
Անօդաչուն Իրան է ընկել  ԼՂ  ռազմական գործողությունների գոտուց: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը ՝ հղում անելով տեղական...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սա գոյամարտ է․ իսպանահայ դերասան
«Թղթե տունը» իսպանական սերիալի հայտնի դերասան Հովիկ Կեուչկերյանը հանդես է եկել կոչով՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:31
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի համար հավաքել է ավելի քան 132,5 մլն դոլար
Արցախ տեղեկատվական շտաբի ներկայացնում է Արցախի համար ֆինանսական հանգանակության չափը այս պահի դրությամբ։ «Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի, Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}