Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:08 Աշխարհում
Գերմանիայում 40 տարվա ընթացքում առաջին անգամ Բունդեսբանկը շահույթ չի ստացել

Կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, Գերմանիայի Դաշնային բանկը 2020 թվականին կարողացել է միայն փակել ծախսերը: Իսկ ընդամենը մեկ տարի առաջ Բունդեսբանկը գրեթե 6 միլիարդ եվրոյի շահույթ ուներ:

Աղբյուր՝ dw.com

17:28 Աշխարհում
Կորոնավիրուսը կարող է բացասական ազդեցություն ունենալ լսողության վրա

Ռուսաստանի Օտորինոլարինգոլոգիայի ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դայխեսը խոսել է լսողության համար կորոնավիրուսի վտանգների մասին: Նա նշել է, որ խնդիրն առավելապես վերաբերում է COVID-19-ի ծանր դեպքերին:

Աղբյուր՝ ria.ru

16:55 Աշխարհում
Կենտրոնական Հունաստանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 12.16-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թեսալիա շրջանում՝ Աթենքից 250 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 2 կմ խորությամբ:

Աղբյուր՝ gazeta.ru

16:25 Աշխարհում
Հռոմեական առաջին կայսեր՝ Օգոստոսի համար երկու հազարամյակ առաջ կառուցված դամբարանը վերաբացվել է

14 տարի անց և 12,25 միլիոն դոլար արժողությամբ վերականգնողական աշխատանքից հետո՝ այն վերաբացվել է այցելուների համար: Հռոմի պատմական կենտրոնում գտնվող հնագույն դամբարանը ժամանակին օգտագործվել է որպես ռազմական դիտակետ, եղել է նաև հին հռոմեական դինաստիաների ճոխ խնջույքների անցկացման վայր:

Աղբյուր՝ dailymail

15:39 Աշխարհում
ԱՄՆ կաթոլիկ խումբը եկեղեցու հետևորդներին ասել է, որ խուսափեն Johnson & Johnson պատվաստանյութերից:

Երեքշաբթի ամերիկյան կաթոլիկ եկեղեցու մարմինը իր հետևորդներին հորդորեց խուսափել Johnson & Johnson-ի կողմից մշակված կորոնավիրուսի պատվաստանյութից ՝ պնդելով, որ այն «մշակվել, փորձարկվել և արտադրվել է աբորտից ստացված բջիջների միջոցով», և «դա բարոյական թույլատրելիության» խնդիր է առաջացնում:

Աղբյուր՝ independent

15:08 Աշխարհում
Ռուս բժիշկը նշել է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու միջոցներ

Երաժշտություն լսելը և արոմաթերապիան կարող են դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը՝ հիվանդության վաղ փուլերում, քանի որ բարենպաստ ազդեցություն ունեն ուղեղի վրա: Առողջական վիճակը բարելավելու այդպիսի եղանակներ անվանել է ռուս բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պարֆենովը:

Աղբյուր՝ lenta.ru

14:48 Աշխարհում
Կրիշտիանու Ռոնալդուն լիգայի իր 600-րդ խաղի ընթացքում եւս մեկ ռեկորդ է սահմանել

Երբ երեքշաբթի օրը նա խփեց «Յուվենտուսի» երրորդ գոլը «Սպեցիայի» դեմ խաղում (3: 0), Ռոնալդուն դարձավ առաջին խաղացողը, ով 12 մրցաշրջան անընդմեջ խփել է ավելի քան 20 գոլ Եվրոպայի հինգ լավագույն լիգաներում:

Աղբյուր՝ cnn.com

 

14:28 Աշխարհում
Պէյրութ. Կամ ցոյցեր յանուն «սեւ հաց»ի

Պէյրութցիք հարիւրներով դարձեալ փողոց իջած են։  Պատճառը, ոչ միայն ամերիկեան տոլարի 10 հազարի շէմը հատելն է, այլ այդ պատկերի ստեղծումէն ետք սպասելի հետեւանքներուն խնդիրը։ Երկիրը կանգնած է համատարած փլուզման եզրագծին. պէնզին, քարիւղ, վառելանիւթ, աւուր հաց, էլեկտրական հոսանք եւ այլ կենսական ապրանքներ մեծապէս պիտի թանկանան ու շատ մը պարագաներու ալ շուկայէն պիտի «անհետանան»։

Աղբյուր՝ arevelk.am

13:47 Աշխարհում
Առնվազն 10 հրթիռ թիրախավորել է Իրաքի արևմտյան ռազմաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը:

Հրթիռները հարվածել են Անբար նահանգի Այն ալ-Ասադի ավիաբազային: Իրաքցի զինվորականները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ հարձակումից զգալի կորուստներ չեն եղել, և որ անվտանգության ուժերը գտել են հրթիռների համար օգտագործվող արձակման պահոցը:

Աղբյուր՝ apnews.com

13:25 Աշխարհում
Սան Ռեմոյի երաժշտական փառատոնն առաջին անգամ մեկնարկեց առանց հանդիսատեսի

Արիստոն թատրոնում բացվել է իտալական էստրադային արվեստի՝ Սան Ռեմոյի ամենամյա փառատոնը: 26 մասնակիցներ կպայքարեն 71-րդ փառատոնի «Ոսկե արմավենու» համար, առանձին մրցանակ կստանա ութ երիտասարդ արտիստներից մեկը: Փառատոնը կընթանա մինչեւ մարտի 6-ը:

Աղբյուր՝ gazeta.ru

 

13:13 Աշխարհում
Սուդանում թռիչքից անմիջապես հետո ուղեւորատար ինքնաթիռը «ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել՝ կատվի կողմից օդաչուի վրա հարձակման պատճառով»

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «ագրեսիվ» կենդանին օդ բարձրանալուց առաջ ինչ-որ կերպ հայտնվել էր օդաչուների խցիկում: Քաթարի Դոհա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Սուդանի մայրաքաղաք Խարտում:

Աղբյուր՝ dailymail

12:41 Աշխարհում
Մեկ տասնյակից ավելի մարդ է զոհվել Կալիֆորնիայի գյուղական համայնքում սարսափելի վթարի հետևանքով

Երեքշաբթի օրը տեղի ունեցած մահացու վթարի հետ կապված մանրամասները դեռ պարզ չեն: Հայտնի է, որ ամենագնացը բախվել է երկու կցորդիչով բեռնատարին, և դաժան բախման արդյունքում զոհվել է առնվազն 13 մարդ:

Աղբյուր՝ cnn.com

12:20 Աշխարհում
Վան Գոգի էսքիզը վաճառվել է ռեկորդային տասը միլիոն դոլարով:

Վինսենթ վան Գոգի՝ 1888 թվականին վրձնած «Երիտասարդ ճապոնուհին» կտավի ուրվագիծը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում ՝ 10,4 միլիոն դոլարով, հայտնել է Christie's աճուրդի տունը:

Աղբյուր՝ ria.ru

12:07 Աշխարհում
Հարավային Կորեայում հետաքննություն է անցկացվում՝ COVID-19-ի AstraZeneca պատվաստանյութից հետո մահվան երկու դեպքի առնչությամբ

Հարավային Կորեայի իշխանություններն այսօր հայտնել են, որ հետաքննում են երկու հիվանդի մահվան դեպքերը այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ  երկուսն էլ ունեցել են նախնական այլ հիվանդություններ և մահացել են AstraZeneca-ով պատվաստումից օրեր անց: Հիվանդներից մեկը եղել է 63 տարեկան, մյուսը՝ 50:

Աղբյուր՝ reuters.com

11:42 Աշխարհում
Եվրատեսիլ 2021-ը կանցկացվի փոփոխված ձևաչափով

Կազմակերպիչները նախատեսում են, որ Եվատեսիլի 65-րդ մրցույթը ուղիղ եթերով չի հեռարձակվի, պատվիրակությունների կազմը, ինչպես նաև լրագրողների թիվը կկրճատվեն: Շոուին հանդիսատեսի ներկայության մասին որոշում դեռ չի կայացվել:

Աղբյուր՝ ria.ru

11:03 Աշխարհում
Ավստրիայում 41 մարդ է մահացել Pfizer-BioNTech-ի պատվաստումներից հետո

Ավստրիայում, COVID-19- ի դեմ Pfizer-BioNtech պատվաստանյութով պատվաստվելուց հետո, 41 մարդ է մահացել, ասված է երկրի Առողջության անվտանգության դաշնային գրասենյակի զեկույցում: Այդուհանդերձ, բժիշկները չեն հայտնաբերել կապ հիվանդների մահվան և պատվաստանյութի ներարման միջև:

Աղբյուր՝ ria.ru

10:17 Աշխարհում
Աֆղանստանում հեռուստատեսության երեք աշխատողներ գնդակահարվել են

Աֆղանստանի արեւելքում գտնվող Ջլալաբադ քաղաքում սպանվել է տեղական Enikass TV հեռուստառադիոընկերության երեք աշխատակից: Անհայտ անձը կրակ է բացել կանանց ուղղությամբ, երբ նրանք աշխատանքից տուն էին գնում:

Աղբյուր՝ korrespondent.net

10:09 Աշխարհում
73 տարեկանում կյանքից հեռացել է Բաննի Ուեյլերը՝ the Wailers խմիբի հիմնադիր անդամներից վերջինը

Գրեմմիի եռակի դափնեկիր ռեգգի երաժիշտը համաշխարհային հռչակ ձեռք բերեց Բոբ Մարլիի հետ 1970-ականների սկզբին: 1947 թ.-ին Քինգսթոնում ծնված Նեվիլ Լիվինգսթոնը (իրական անունը) և Մարլին ընկերանում են վաղ մանկության տարիներին, իսկ 1963-ինՓիթեր Տոշի հետ ստեղծում են Wailers-ը:

Աղբյուր՝ theguardian.com

17:56 Աշխարհում
Դիեգո Մարադոնայի Porsche-ն վաճառքի է հանվել:

Ֆուտբոլային լեգենդ աճուրդի դրված մեքենայի արժեքը գնահատվել է 180,000-240,000 դոլար: Արծաթագույն Porsche 911-ը Մարադոնային է տրվել 1992-ի նոյեմբերին, երբ նա Եվրոպայում անցկացրած իր վերջին մրցաշրջանում խաղում էր իսպանական Սևիլիայում:

Աղբյուր՝ cnn.com

17:28 Հայաստան
2020 թ․ փետրվարի 27-ին, ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում առաջին անգամ ՀԲԸՄ երկամյա Ընդհանուր ժողովը իր աշխատանքներն ամբողջովին անցկացրել է առցանց։

Պաշտոնական օրակարգը ներառում էր 2018 և 2019 թթ. համախմբված ֆինանսական հաշվետվությունը՝ ՀԲԸՄ ԿՎ (կենտրոնական վարչություն) գանձապահ Նազարեթ Ֆեստեքջյանի կողմից և նույն ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների վերաբերյալ զեկույցը ԿՎ անդամ և փոխ-ատենադպիր Արդա Հարաթունյանի կողմից։ Կրթության բնագավառում ՀԲԸՄ կատարած աշխատանքը, հատկապես Հայկական վիրտուալ համալսարանի ներդրումը հայ կրթության մեջ դրա հիմնադրումից ի վեր անցած տասը տարիների ընթացքում, ներկայացրեց ԿՎ անդամ Լենա Սարգիսյանը։

Աղբյուր՝ ՀԲԸՄ

17:04 Աշխարհում
Սփայք Լին կնկարահանի վավերագրական ֆիլմ՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո եղած Նյու Յորքի կյանքի մասին:

Այն կպատմի անցած 20 տարիների նյույորքյան կյանքի մասին: Նախագիծը ստացել է «NYC Epicenters 9/11 → 2021½» անվանումը: Վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա HBO Max հոսքային ծառայությամբ, 2021 թվականին:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:40 Աշխարհում
Volvo-ն մինչև 2030 թվականը պատրաստելու է միայն էլեկտրական մեքենաներ

Բայց եթե ցանկանում եք ձեռք բերել, ապա ստիպված եք այն գնել առցանց: Շվեդական ավտոարտադրողը  այսօր հայտնել է, որ դադարեցնում է ներքին այրման շարժիչներով բոլոր մեքենաների արտադրությունը, ներառյալ՝ հիբրիդները:

Աղբյուր՝ apnews.com

 

16:18 Աշխարհում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովին ծննդյան օրվա առթիվ:

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը մարտի 2-ին դարձավ 90 տարեկան: Բայդենը խորհրդային քաղաքական գործչի տարեդարձը անվանել է նրա «լեգենդար կյանքի» վիթխարի ուղենիշը:

Աղբյուր՝ gazeta.ru

15:26 Աշխարհում
«Միլանն» ու «Լիվերպուլը» հետաքրքրված են «Բետիսի» պաշտպանով

«Լիվերպուլն» ու «Միլանը» հետաքրքրված են «Բետիսի» կենտրոնական պաշտպան Աիս Մունդիով: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մունդին կդառնա ազատ գործակալ: Այս մրցաշրջանում պաշտպանը «Ռեալ Բետիսի» կազմում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 3 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուր՝ sport-express.ru

15:05 Աշխարհում
Նիգերիայի դպրոցից առեւանգված հարյուրավոր աղջիկներ ազատ են արձակվել:

Անցյալ շաբաթ հյուսիս-արևմտյան Նիգերիայի դպրոցից առեւանգված շուրջ 300 աղջիկների խումբն ազատ է արձակվել: Ուրբաթ օրը զինված անհայտ անձինք առեւանգել են նրանց գիշերօթիկ դպրոցից և տարել անտառ: Նման առեւանգումներն իրականացվում են փրկագնի համար և տարածված են երկրի հյուսիսում:

Աղբյուր՝ bbc.com

14:49 Աշխարհում
Սուդանը դառնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական առճակատման նոր թեժ կետ:

Պորտ Սուդանը, որտեղ ստեղծվում է ռուսական նավատորմի նյութատեխնիկական աջակցության կետ, դառնում է ՌԴ - ԱՄՆ հակամարտության նոր թեժ կետ: Դա են վկայում ամերիկյան վարչակազմի ձեռնարկած քայլերը, որոնք խոսում են՝ տարածաշրջանում Մոսկվայի ռազմավարական ծրագրերի շուրջ Պենտագոնի կատաղության մասին:

Աղբյուր՝ eadaily.com

14:17 Աշխարհում
Ջեք Ման կորցնում է Չինաստանի ամենահարուստ մարդու իր կոչումը՝ Պեկինի հսկողության տակ հայտնվելուց հետո:

Alibaba-ի և Ant Group-ի հիմնադիրը կորցրեց  Չինաստանի ամենահարուստ մարդու տիտղոսը, քանի որ նրա մրցակիցները ծաղկում էին ապրում, մինչ  նրա կայսրությունը անցել էր չինական կարգավորիչների հակամենաշնորհային խիստ հսկողության տակ:

Աղբյուր՝ reuters.com

13:34 Աշխարհում
Աշխարհի առաջին տիեզերական հյուրանոցը, որի կառուցումը կսկսվի ցածր շուրջերկրյա ուղեծրում 2025 թվականին,

կունենա ռեստորան, առողջարան, կինոթատրոն և մինչև 400 հոգու համար նախատեսված սենյակներ:

Աղբյուր՝ dailymail

13:00 Աշխարհում
Բելառուսը Լիտվայից կպահանջի արտահանձնել Տիխանովսկայայի

Բելառուսի Քննչական կոմիտեն Գլխավոր դատախազություն է ներկայացրել՝ երկրի սահմաններից դուրս գտնվող նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու փաստաթղթեր:

Աղբյուր՝ tass.ru

12:47 Աշխարհում
Անջելինա Ջոլին աճուրդում ռեկորդային գնով վաճառել է Բրեդ Փիթի նվերը:

Աշխարհահռչակ կինոաստղը ցույց է տվել շահավետ գործարքներ կնքելու իր կարողությունները: Նա վաճառել է՝ Ուինսթոն Չերչիլի հեղինակած «Ալ-Կուտուբիա մզկիթի մինարեթը» աշխատանքը 11,5 միլիոն դոլարով: Աճուրդից առաջ փորձագետները պեյզաժը գնահատել էին 2-3,4 միլիոն դոլար:

Աղբյուր՝ eadaily.com

12:31 Աշխարհում
Ուսամա բեն Լադենի որդին նկարիչ է:

Ալ-Քաիդայի առաջնորդի չորրորդ որդին՝Օմար բեն Լադենը, արտաքինից հոր կրկնօրինակն է: Ըստ նրա, նկարելու տաղանդը ժառանգել է մորական կողմից, քանի որ մայրը, մորեղբայրը և քույրերից մեկը ևս լավ են նկարում: Վերջին մեկ տարում նա ստեղծել է տասից ավելի ինքնատիպ գործեր, որոնք բոլորն էլ արված են նայիվ արվեստի ոճով, վառ գույներով և էքսպրեսիոնիստական վրձնահարվածներով:

Աղբյուր՝ vice.com

11:35 Աշխարհում
Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերթսը կրկին նկարահանվելու են միասին

Հայտնի է դարձել, որ հոլիվուդյան դերասանները կրկին համատեղ ֆիլմ են ունենալու: Խոսքը «Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգության մասին է, որի վրա աշխատում է Օլ Փարկերը: Ակնկալվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի այս տարի:

Աղբյուր՝ ria.ru

11:22 Աշխարհում
Նովակ Ջոկովիչը կրկնում է Ռոջեր Ֆեդերերի՝ շաբաթներ շարունակ աշխարհում թիվ 1 ռակետը լինելու ռեկորդը:

Նովակ Ջոկովիչը երկուշաբթի հավասարվեց Ռոջեր Ֆեդերերի՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի բոլոր ժամանակների ռեկորդին: Նա զբաղեցնում է առաջին հորիզոնականը արդեն 310 շաբաթ:

Աղբյուր՝ theguardian.com

10:56 Աշխարհում
Ամենավատը ԵՄ-ում. կորոնավիրուսային իրավիճակը Չեխիայում

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ Չեխիան այժմ ունի կորոնավիրուսային ամենավատ իրավիճակը ԵՄ-ում եւ Եվրոպական տնտեսական տարածքի երկրների շրջանում:

Աղբյուր՝ korrespondent.net

10:23 Աշխարհում
Բայդենը կոչ է արել աջակցել արհեստական ինտելեկտի զենքերի զարգացմանը ՝ ՉԺՀ-ի և ՌԴ-ի սպառնալիքներին դիմակայելու համար

Բայց քննադատները հայտնում են, որ նման առաջարկությունները կարող են զենքի «անպատասխանատու» մրցավազքի պատճառ դառնալ: 

Աղբյուր՝ bbc.com

10:14 Աշխարհում
Կոնգոյում 15 մարդ մահացել է անհայտ հիվանդությունից:

Նրանք բոլորը 60-ից 80 տարեկան տարեց մարդիկ են: Հիվանդությունը սկսվում է գլխացավերից, ապա ցավը զգացվում է ամբողջ մարմնում: Դրանից հետո շնչառության դժվարություններ են առաջանում, իսկ մի շարք դեպքերում գրանցվում է մահ:

Աղբյուր՝ tass.ru

18:10 Աշխարհում
Ուկրաինայի առողջապահության նախարարը հրապարակավ պատվաստվել է

Մաքսիմ Ստեպանովը հրապարակավ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ ներկրված Covishield պատվաստանյութով:

Աղբյուր՝ russian.rt.com

17:54 Աշխարհում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման կոռուպցիայի համար:

Դատարանը Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և ազդեցության տարածման մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական: Սակայն նախկին նախագահը ազատազրկումը կարող է կրել բանտից դուրս՝ որոշակի պայմաններում, այդ թվում` էլեկտրոնային ապարանջանի կամ տնային կալանքի պայմաններում:

Աղբյուր՝ theguardian.com

17:27 Աշխարհում
Թիերի Անրին հեռանում է Մոնրեալ Իմպակտի (CF Montréal) գլխավոր մարզչի պաշտոնից՝ ընտանեկան պատճառներով

«Արսենալի» նախկին աստղ, 43-ամյա Թիերի Անրին, ով ունի երկու երեխա,15 ամիս անցկացրել է Մոնրեալի թիմի հետ, որը, Կանադայում Covid-19-ի ճանապարհորդութական սահմանափակումների պատճառով, այս մրցաշրջանում ստիպված է եղել տեղափոխվել ԱՄՆ: Ընտանիքից չափազանց երկար բաժանումը ստիպել է մարզչին լքել թիմը:

Աղբյուր՝ cnn.com

16:51 Աշխարհում
Բիլ Գեյթսը նշել է համավարակի ավարտի հավանական ժամկետները

Աշխարհը կարող է չվերադառնալ նախակրոնավիրուսային վիճակին մինչև 2022 թվականը, քանի որ մինչ այժմ ձեռնարկված միջոցները «բավարար չեն համավարակն դադարեցնելու համար»,- ասել է Microsoft-ի հիմնադիրը:

Աղբյուր՝ lenta.ru

16:14 Աշխարհում
«Բարսելոնայի» նախկին նախագահ Բարտոմեուն ձերբակալվել է

Խոսեպ Մարիա Բարտոմեուն ձերբակալվել է այսօր՝ առավոտյան, իր տանը: Նրա կոռուպցիոն գործունեության հետ կապված՝ այսօր խուզարկություն է անցկացվել նաև «Բարսելոնայի» գրասենյակում: Ըստ հետաքննության, նախկին ղեկավարը ակումբի անունից գործարքներ է կատարել՝ անձնական շահույթ ստանալու նպատակով: Նա լքել էր նախագահի պաշտոնը 2020 թվականի հոկտեմբերին:

Աղբյուր՝ sport-express.ru

15:50 Աշխարհում
Թրամփը բացառել է քաղաքական նոր կուսակցություն ստեղծելու միտքը՝ պահպանողականների առջև ելույթի ժամանակ

Ֆլորիդայում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC) ասել է նա՝ նշելով, որ դա կբաժանի հանրապետականների քվեն: Դեմոկրատ Ջո Բայդենի նախագահ դառնալուց ի վեր իր առաջին ելույթում Թրամփը նաև ակնարկել է, որ հնարավոր է նորից իր թեկնածությունը առաջադրի 2024 թվականին:

Աղբյուր՝ bbc.com

14:59 Աշխարհում
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի վրա միջին G2 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվել, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքէջում: Փոթորիկը պայմանավորված է նախօրեին տեղի ունեցած C դասի թույլ արևային բռնկումով:

Աղբյուր՝ ria.ru

14:28 Աշխարհում
Ոսկե գլոբուս. Քլոե Չժաոն դարձել է առաջին ասիացի կինը, ով ստացել է լավագույն ռեժիսոր մրցանակը

Ողջ աշխարհի ասիացիները «ուրախության արցունքներով» են արձագանքել պատմական այդ փաստին: «Քոչվորների երկիրը» (Nomadland) ֆիլմի ռեժիսորը ծնվել է Չինաստանում և պատմության մեջ երկրորդ կինն է, ով շահում է այս մրցանակը: Առաջինըեղել է Բարբրա Սթրեյզանդն  1984 թվականին:

Աղբյուր՝ bbc.com

13:41 Աշխարհում
«Johnson & Johnson» Covid պատվաստանյութ. FDA-ը հաստատել է մեկանգամյա ներարկման պատվաստանյութը

Պատվաստանյութը նախատեսված է որպես Pfizer և Moderna պատվաստանյութերի ծախսարդյունավետ այլընտրանք, և այն կարող է պահվել սառնարանում` սառցարանի փոխարեն: Թեստերը ցույց են տվել, որ այն կանխում է լուրջ հիվանդությունները, բայց ընդհանուր առմամբ ունի 66% արդյունավետություն՝ ներառյալ միջին ծանրության դեպքերը:

Աղբյուր՝ bbc.com

13:17 Աշխարհում
Գերմանիայում ընդունել են, որ AstraZeneca-ն վատ համբավ ունի

Երկրում պատվաստումների մշտական հանձնաժողովը մտադիր է վերանայել AstraZeneca պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ առաջարկությունները: Մինչ այժմ Գերմանիայում այս պատվաստանյութը կարող է օգտագործվել միայն 65 տարեկանից ցածր մարդկանց շրջանում:

Աղբյուր՝ eadaily.com

12:55 Աշխարհում
Թրամփն ասել է, որ Բայդենի պատճառով ԱՄՆ-ն ռուսական նավթից կախվածության մեջ կհայտնվի:

Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ դեմոկրատն արդեն ԱՄՆ պատմության ամենավատ նախագահն է:

Աղբյուր՝ tass.ru

12:35 Տարածաշրջան
Վրաստանում այսօրվանից թանգարաններն ու գրադարանները վերսկսել են իրենց աշխատանքը

Թատերական ներկայացումների, մարզական մրցումների, համերգների ամբողջական վերսկսումը, որոնց արդեն ներկա կլինեն հանդիսատեսներ, նախատեսվում է ապրիլի 1-ից:

Աղբյուր՝ 1tv.ge

12:25 Աշխարհում
Ճապոնիայի 97-ամյա արքայադուստր Յուրիկո Միկասան հոսպիտալացվել է:

Կայսերական ընտանիքի ամենատարեց անդամը հոսպիտալացվել է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում: Արքայադստեր մոտ ախտորոշվում է պարոքսիզմալ նախասրտերի ֆիբրիլյացիա: Բժիշկները կնոջ վիճակը ծանր չեն գնահատել:

Աղբյուր՝ rosbalt.ru

12:02 Աշխարհում
Ճապոնական ընկերությունները դիմում են բարձր տեխնոլոգիաներին՝ սննդի թափոնների դեմ պայքարում:

Ճապոնական ընկերությունները մեծացնում են արհեստական ինտելեկտի և այլ առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը՝ համաճարակի պայմաններում սննդային թափոնները և ծախսերը կրճատելու համար, այդ ճանապարհին փորձելով ոլորտում կայունության հասնել:

Աղբյուր՝ reuters.com

11:28 Աշխարհում
Նեթանյահուն Իրանին է մեղադրել իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունի համար:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վստահ է, որ Իրանը մասնակցություն է ունեցել Օմանի ծոցում իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունին:
Փետրվարի 25-ին տեղի ունեցած պայթյունի պատճառները դեռ ճշտված չեն:

Աղբյուր՝ iz.ru

11:12 Աշխարհում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է մնալ Հռոմում մինչ իր մահը

Այս մասին ասվում է «Պապերի առողջությունը» վերնագրով նոր գրքում: Հարցին, թե ինչպես է տեսնում իր վերջին օրերը, 84-ամյա Ֆրանցիսկոսը պատասխանել է. «Ես կլինեմ պապ՝ գործող կամ պաշտոնաթող, և կլինեմ Հռոմում: Ես չեմ վերադառնա Արգենտինա»:

Աղբյուր՝ theguardian.com

10:49 Աշխարհում
Ահաբեկիչները 24 գնդակոծում են իրականացրել Սիրիայի Իդլիբի դեէսկալացիայի գոտում:

Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը հայտնել է, որ «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 24 հարձակում են իրականացրել Իդլիբի դեէսկալացիայի գոտում:

Աղբյուր՝ russian.rt.com

10:22 Աշխարհում
Վիրջինիայի օրենսդիրներն ընդունել են օրենսդրություն, որը 2024 թվականին կօրինականացնի մարիխուանան:

Շաբաթ օրը նահանգի օրենսդիրները հավանություն տվեցին մի օրինագծի, որով օրինականացվում է մարիխուանայի վաճառքն ու անձնական օգտագործումը: Պատմական քայլը Վիրջինիան դարձնում է հարավային առաջին նահանգը, որը քվեարկում է մարիխուանայի օրինականացման օգտին ՝ միանալով 15 այլ նահանգների և Կոլումբիայի շրջանին:

Աղբյուր՝ nbcnews.com

10:13 Աշխարհում
Անգլիական «Վեստ Հեմի» նախկին գլխավոր մարզիչ Գլեն Ռեդերը կյանքից հեռացել է 65 տարեկան հասակում:

Գլեն Ռեդերը, որը ղեկավարել է «Վեսթ Հեմ Յունայթեդը» 2001 - 2003 թվականներին, մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

Աղբյուր՝ theguardian.com

16:13 Աշխարհում
Օպերային թատրոնում հարվածել են Նիկոլ Քիդմանի դեմքին

Դերասանուհու ամուսնու՝ Քիթ Ուրբանի խոսքով, ներկայացումից հետո ամուսինների մոտ նստած տղամարդը ծրագրով հարվածել է Քիդմանի դեմքին: Պատճառը նրանց ծափահարություններն էին: Ավելի ուշ Ուրբանը ասել է, որ ինքը երբեք չի եղել օպերային թատրոնում և չգիտեր, որ Ավստրալիայում ծափահարություններն ընդունված չեն:

Աղբյուր՝ gazeta.ru

15:58 Աշխարհում
Սիրիայում ԱՄՆ օդային հարվածները խրախուսում են ահաբեկչությունը տարածաշրջանում, հայտարարել է Իրանը

Որբաթ օրվա ԱՄՆ-ի օդային հարվածները Սիրիայի արևելքում՝ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների դեմ, խրախուսում են ահաբեկչությունը տարածաշրջանում, Շաբաթ օրը այս մասին ասել է Իրանի անվտանգության բարձրստիճան պաշտոնյա Ալի Շամխանին:

Աղբյուր՝ reuters.com

15:11 Աշխարհում
ԱՄՆ-ը ներկայացրել է ռուսական թևավոր հրթիռները ոչնչացնելու միջոցը

Կրուիզային հրթիռների հարձակումներից Միացյալ Նահանգները պաշտպանելու լավագույն միջոցը հետևելն է այն հարթակներին, որոնցից զենքը կարող է գործարկվել: Մեթոդը առաջարկել է  ԱՄՆ զինված ուժերի գեներալ Ջոն Հայթենը:

Աղբյուր՝ lenta.ru

14:59 Աշխարհում
Փոխպատվաստման «անհարգալից» նկարը ստիպում է չինական հեռուստաընկերությանը ներողություն խնդրել Սելենա Գոմեսից

Չինական ժամանցային շոուն ներողություն է խնդրել կոմեդիայի սկետչում ԱՄՆ փոփ աստղ Սելենա Գոմեսի և դերասանուհի Ֆրանսիա Ռայսի հետվիրահատական լուսանկարը խմբագրված օգտագործելու համար: Ռայսն իր երիկամը 2017-ին նվիրել էր Գոմեսին: Չինական հեռուստաշոուում նրանց փոխարինել էին տղամարդկանցով: 

Աղբյուր՝ bbc.com

14:25 Աշխարհում
Մոսկվայում սկսել են կամավորներին պատվաստել «Sputnik Light» պատվաստանյութով:

Կամավորների զննումից հետո պատվաստումների քանակը կավելանան:

Աղբյուր՝ gazeta.ru

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}