Facebook-ը ջնջել է «Ռուսաստանի հատուկ ծառայությունների» հետ կապված հաշիվները` կենտրոնացած նաև Հայաստանի իրադարձությունների վրա
Ամերիկյան Facebook ընկերությունը հեռացրել է կապակցված հաշիվների երեք խումբ, որոնք խախտում են սոցիալական ցանցի կողմից արտաքին միջամտության արգելքը:
«Այս ցանցերը ռուսական ծագում ունեին», - ասվում է Facebook-ի հայտարարության մեջ:
Հաշիվների երկու խումբ, ըստ սոցցանցի, կապված էին Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ:
Նման խմբերից մեկը ներառում էր 23 պրոֆիլ և 6 ֆեյսբուքյան էջ, ինչպես նաև 8 Instagram հաշիվ:
DW-ի փոխանցմամբ, նրանք հիմնականում ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղեկություններ էին տեղադրում «Բելառուսում ընտրությունների և բողոքների, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքականության, աշխարհաքաղաքական դավադրության տեսությունների, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների» և այլնի մասին:
Այս հաշիվները մոտ 10 հազար դոլար են ծախսել սոցիալական ցանցերում գովազդի վրա:
Պրոֆիլների մեկ այլ ցանց, որը Facebook-ը կապում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, բաղկացած էր 214 հաշիվներից, 35 էջից և 18 խմբից այս սոցիալական ցանցում, ինչպես նաև Instagram-ի 34 պրոֆիլներից: Այս կեղծ հաշիվները, ինչպես նշվում է, կենտրոնացած էին Սիրիայի և Ուկրաինայի թեմաների, ինչպես նաև մասամբ Թուրքիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի քաղաքական թեմաների վրա:
Ասվում է, որ նրանք ներկայանում էին որպես լրագրողներ և տեղացիներ այս երկրներում, գրում էին անգլերեն, ուկրաիներեն, ռուսերեն և արաբերեն ու մարդկանց ուղղորդում էին դեպի այլ կայքեր: Նրանց կողմից գովազդի վրա ծախսվել է 60 դոլար։
Հաշիվների երրորդ խումբը կապված է «Ինտերնետային հետազոտությունների գործակալության» հետ, որն ավելի հայտնի է որպես «տրոլների ֆաբրիկա», ըստ ամերիկյան ընկերության: Այն ընդգրկում էր 5 ֆեյսբուքյան պրոֆիլ և մեկ խումբ, ինչպես նաև երեք Instagram հաշիվ: Այս ցանցը կենտրոնացած էր Թուրքիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի վրա: Այս հաշիվները գրվել էին թուրքերեն և անգլերեն լեզուներով և իրենց կայքը ներկայացնում էին որպես թուրքական անկախ կազմակերպության հարթակ: Այս խումբը մոտ 4800 դոլար է ծախսել՝ իրենց գրառումները խթանելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում