ԱԺ ամենաակտիվ և ամենաշատ բացակայած պատգամավորները «ԲՀԿ»-ից են
«Նախորդ նստաշրջանում «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքել էր նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների շարքը, հիմա նորից վերադարձել է այդ դիրքին»,- այսօր «ԱԺ մոնիտորինգ. Ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիսի ընթացքում ասաց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։
Նրա խոսքով, ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանից ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է. «Ընդհանրապես, ԱԺ նիստերից ամենաշատը բացակայածների հնգյակում պատգամավորներից չորսը «ԲՀԿ»-ից են, մեկը՝ «Իմ Քայլից»։ Բայց, իմքայլական պատգամավորը ֆիզարձակուրդում է եղել։ Ասեմ, որ նախորդ նստաշրջանում մենք խնդրի էինք բախվել, քանի որ ամենաշատ բացակայածների տասնյակում հայտնվել էին ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորները։ Իսկ այս անգամ գործուղումներ չեն եղել»,- ներկայացրեց նա։
ԱԺ «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, արձագանքելով Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մասին հայտարարությանը, նշեց, որ նա բացակայել է՝ կորոնավիրուսային հիվանդության և իր տարիքի պատճառով. «ԱԺ-ում այդ կարգը կար, որ կարելի էր դիմել ԱԺ նախագահին և չմասնակցել նիստերին։ Այդպիսի ռեժիմ կա։ Այդ բացակայությունները դրանով են պայմանավորված»։
Շարունակելով ներկայացնել տվյալները՝ Լուսինե Վասիլյանը նշեց՝ խորհրդարանում ամենաակտիվ, ամենաշատ հարց տված պատգամավորը «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն է.
«Ընդհանուր առմամբ, 132 պատգամավորներից 20-ը միշտ լուռ է եղել՝ որևէ ելույթ չի ունեցել և որևէ հարց չի հնչեցրել»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ