Կանանց դավաճանության պատճառը պարզվում է շատ հասարակ է՝ նրանց ընդամենը պետք են ռոմանտիկա, կիրք. Էրիկ Անդերսոն
Սիրեկան գտնելու համար նախատեսված ծառայություններից մեկն ուսումնասիրելով՝ բրիտանացի գիտնականնները պարզել են, թե ինչու են կանայք դավաճանում ամուսիներին:
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Անգլիայի համալսարաններից մեկում աշխատող պրոֆեսոր Էրիկ Անդերսոնն իր օգնականի հետ սկսել է ուսումնասիրել AshleyMadison.com-ում գրանցված 35-45 տարեկան կանանց հաղորդագրություններն ու էջերը: Նշվում է, որ կայքը սիրեկան գտնելու համար է, իսկ ուսումնասիրվող բոլոր կանայք ամուսնացած են եղել:
42 հազար տող գրառումները կարդալուց հետո եկել են հետևյալ եզրակացության. Կանայք պոտենցիալ սիրեկանին շատ չեն գրում, նրանք հակված են արագ վերջացնել միմյանց գրելն ու զրույցը շարունակել կենդանի շփման ժամանակ: Միաժամանակ կանայք ոչ մի պարագայում չեն ցանկանում քանդել իրենց ընտանիքը: Կանանց դավաճանության պատճառը պարզվում է շատ հասարակ է՝ նրանց ընդամենը պետք են ռոմանտիկա, կիրք, այդ թվում նաև սեքս:
Անդերսոնը կարծում է, որ դավաճանող կանայք տարբերվում են տղամարդկանցից, քանի որ տղամարդիկ դավաճանում են սեքսուալ կյանքում բազմազանություն ունենալու համար: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ դավաճան կանայք հիացած չեն իրենց ամուսիններով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում