Սա քաղաքական ենթատեքստ ունի. Վահե Էնֆիաջյան
«Լիահույս եմ, որ ամեն դեպքում դատարանը նման որոշում չի կայացանի»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով հարցին, թե ըստ ձեզ, իշխանությունը նպատակ է դրել մինչ հոկտեմբերի 8-ը՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների համատեղ հանրահավաքն անազատության մեջ տեսնե՞լ Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Վ. Էնֆիաջյանի խոսքով, հունիսի 5-ի Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո սկսվել են հայտարարությունների շարք, քաղաքական որևէ մեկնաբանություն, պարզաբանումներ չհնչեցին, այլ սպառնալիքներ, վիրավորական խոսքեր, ինչին հաջորդեց այս քրեական գործը:
Նա նշեց, որ սա քաղաքական ենթատեքստ ունի:
«Սա իրավական գործընթաց չէ, այլ, ըստ էության, քաղաքական բովանդակություն ունեցող գործընթաց»,- ասաց ԲՀԿ-ական գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք»-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի մոտեցումները հանրության լայն շրջանակների մոտ առաջացնելու են բավարար վստահություն. Մինասյան
- Արսեն Բաբայան. Եթե իշխանությունը գնա այդ ստոր քայլին, հանրահավաքն ավելի հուժկու կլինի
- Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել. Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին