Խորհրդարանը երբեմն քանակ ապահովելու միտումներով է նախագծեր բերել. Վասիլյան
«Այս նստաշրջանում ԱԺ-ն հերթական հինգամսյա աշխատանքի երեք ամիսն անցկացրել է արտակարգ դրության պայմաններում։ Սա ֆորսմաժորային իրավիճակ էր, որն իր ազդեցությունը օրենսդրական գործընթացի վրա ունեցել է»,- այսօր «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման ԱԺ 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիսի ընթացքում ասաց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։
Նրա խոսքով, բացառիկ ավելացել են ընդունված օրենքները. խորհրդարանը երկու անգամ ավելի շատ օրենք է ընդունել` 345 օրենք։ Ըստ բանախոսի, երկու անգամ ավելի արագ են ընդունվել ներկայացված օրենքների նախագծերը։ Բայց և այնպես, ըստ բանախոսի, ընդունված օրենքների թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել նաև օբյեկտիվ պատճաով՝ արտակարգ դրությամբ։
«Այս ամենը հաճախ բերել է անկազմակերպ վիճակների։ Մենք մի քանի օրենսդրական նախաձեռնություններ ենք առանձնացրել, որոնք առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել են, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ մերժվել։ Այսինքն՝ եղել են դիրքորոշումների արագ փոփոխությամբ նախագծեր։ Բացի այդ, զեկույցում կա ամրագրում, որ նկատել ենք՝ օրենքների քանակը արհեստականորեն մեծացնելու միտում։
Հատուկ գտել ենք մի շարք օրինագծեր, երբ նույն խմբակցության երկու տարբեր պատգամավորներ նույն օրենքում փոփոխություններ են առաջարկում, որոնք հաճախ նույն նիստի ընթացքում են քննարկվել․ Այսինքն՝ խորհրդարանը երբեմն քանակ ապահովելու միտումներով է նախագծեր բերել»,- ներկայացրեց նա։
Ըստ բանախոսի, 2.5 անգամ աճել են Կառավարության ներկայացրած նախագծերը։ Լուսինե Վասիլյանն ընդգծեց, որ շատ են աճել խորհրդարանական մեծամասնության հեղինակած նախագծերը։ «Իմ քայլը» խմբակցությունը նախորդ նստաշրջանի համեմատ 16%-ով ավելի շատ օրենքի նախագիծ է դրել շրջանառությունում, իսկ ընդդիմադիրները՝ 15%-ով պակաս.
«Օրակարգ չընդգրկված 26 նախագիծ բաշխվում է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջև։ Միտումը պահպանվում է, այսինքն՝ օրակարգ չեն ընդգրկվում ընդդիմության նախաձեռնությունները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին