Իսպանական գործարանը հեղեղվել է 50 հազար լիտր կարմիր գինով
Ավելի քան 50 հազար լիտր կարմիր գինին հեղեղել է իսպանական Վիլյամալեա քաղաքի գործարանը: 360tv.ru-ի հաղորդմամբ, ականատեսները նկարահանած տեսանյութերում երևում է, թե ինչպես է հսկայական բաքից շատրվանի նման ցայտում կարմիր գինին։ Շուրջբոլորն ամեն ինչ մնում է խմիչքի տակ։
Ըստ LAD Bible-ի, գործարանի աշխատակիցները չեն էլ փորձել կասեցնել կատարվողը և կանգնած դիտել են։ Դեռ հայտնի չէ, թե ինչու է գինին թափվել բաքերից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց