Հիշողությունը կորցրած կինը կարծում է, թե ինքը Ջուլիա Ռոբերթսն է
Իտալիայի Պավիա քաղաքի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի բժիշկները հոսպիտալացրել են հիշողությունը կորցրած մի անծանոթ կնոջ, որը իրեն դերասանուհի Ջուլիա Ռոբերթս է համարում:
Տեղական «la Provincia di Pavia» թերթի փոխանցմամբ ՝ հուլիսի վերջին հարբած մի կին տեղափոխվել էր Վիջեվանո քաղաքի շտապօգնության բաժանմունք: Տեղի ոստիկանությունը նկատել է նրան երկաթուղային կայարանում, որտեղ նա հարբած վիճակում անհանգստացնում էր անցորդների:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, աշխատակիցներն անօգուտ փորձել են նրան հանգստացնել, և տարել են բժիշկների մոտ: Առանց փաստաթղթերի քաղաքացուն տվել են N.N. անունը:
Դուրս գրվելուց հետո 40-45 տարեկան արտաքինով կինը դուրս չի եկել հիվանդանոցից: Ամսից ավել նա ապրել է շտապ օգնության սենյակում, որտեղ սնվել է վաճառքի ավտոմատներից: