Գյուղացիները հայտնել են ընտրություններում հաղթած հավաքարարի անհետանալու մասին
Կոստրոմայի շրջանի Պովալիխինսկի բնակավայրի բնակիչները հայտնել են գյուղաբնակ հավաքարար Մարինա Ուդգոդսկայայի անհետացման մասին, որը պատահաբար հաղթել է բնակավայրի ղեկավարի ընտրություններում:
«Մարինան դուրս է եկել գյուղից: Ամեն դեպքում, տեղացիներն ասում են, որ մի քանի օր է՝ նրան չեն տեսել: Տրակտորիստ Նիկոլայը ենթադրում է, որ նա գնացել է ճահճուտներ լոռամրգի համար: Լռություն է նաև այն տանը, որտեղ կինը ապրում է ամուսնու և երկու երեխաների հետ», - NTV հեռուստաալիքի լուրը ներկայացնում է «Գազետա.ռու»-ն:
Ուդգոդսկայայի հարևաններից մեկը պատմել է, որ կինը կապ է հաստատել և խնդրել է բոլորին ասել, որ նա հոկտեմբերի 1-ին կներկայանա որպես բնակավայրի ղեկավար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի կին, որը հինգ տարի համայնքի վարչական շենքում աշխատել է որպես հավաքարար, պատահաբար դարձել է Պովալիխա գյուղական բնակավայրի ղեկավար: Բնակավայրի նախկին ղեկավար Նիկոլայ Լոկտևը խնդրել է իրեն մասնակցել ընտրություններին՝ որպես դրածո թեկնածու: Արդյունքում՝ կնոջ օգտին տրվել է 84 ձայն, իսկ Լոկտևին՝ 46:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում