Քաղաքական 11:42 26/09/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Ըստ էության, այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է. «2018թ. կարգախոսները երկու տարվա ընթացքում մոռացության մատնվեցին։ Արդարության կարգախոսով իշխանության եկածները շատ արագ հրաժարվեցին արդարադատության երաշխիք դատաիրավական համակարգի առողջացման, անկախ դատական համակարգ ստեղծելու քայլերից։ Փոխարենը փոխվեցին պատկերացումները դատական համակարգի անկախության վերաբերյալ։ Դրանք էականորեն տարբերվում են դատարանների անկախության մասին միջազգայնորեն ընդունված չափանիշներից, հենց դատավորների պատկերացրած անկախությունից։

Հին, անարդար և վարկաբեկված դատական համակարգը՝ ի շահ պետության և քաղաքացու փոխելու փոխարեն իշխանությունները գնացին բոլորովին այլ ճանապարհով՝  սեփական ծագող շահերի համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։

Փաշինյանին պետք էին դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները։ Դրանք այն դատավորներն են, որոնք կայացնելու են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ։ Դրանք կոնկրետ մարդիկ են։ Մենք այս մասին ամիսներ առաջ արդեն նախազգուշացնում էինք։
Ըստ էության, այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը։ Այն ունի մոտավորապես այսպիսի տեսք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։ Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան։ Ավան վարչական շրջան Գյումրիից «գործուղվեց» Վահե Միսակյանը։ Վերաքննիչ դատարանի «դրիմ թիմի» կազմում են Արմեն Դանիելյանը, Մհեր Արղամանյանը, Տիգրան Սահակյանը, Արմեն Բեքթաշյանը, Լուսինե Աբգարյանը։ Հետաքրիր է, որ այս ցանկից երեքը վերաքննիչի հնաբնակներն են. ըստ Փաշինյանի ստանդարտների՝ ամենահինը, ամենասևը, և ունեն ամենացածր վարկանիշը։

Համակարգը կայացել է, համակարգը գործում է։

Այս համակարգում, ի թիվս այլ դատավորների, իր «պատվավոր» տեղն ունի Մնացական Մարտիրոսյանը։ Նրա ծառայությունները սկսեցին դեռևս Մանվել Գրիգորյանի գործով։ Վերջինս, ըստ էության, ոչ թե դատաքննություն էր անում, այլ խոշտանգում էր կիսամեռ մարդուն։
Մնացական Մարտիրոսյանին այս կերպ շահագործելու պատճառ Փաշինյանն ունի։ Հիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Փաշինյանի և շատ շատերի՝ անարդար։ Հիմա Փաշինյանն օգտագործում է նրան արդեն իր նպատակների համար։ Հիմա Փաշինյանը նրան պատժում է, ստիպելով՝ ամեն անգամ կայացնել արդարադատության հետ որևէ աղերս չունեցող որոշում։ Թե ինչպես է դրանից հետո ապրում Մնացական Մարտիրոսյանը՝ միայն իրեն է հայտնի։

Ծառուկյանի կալանքի որոշումը ևս այս տրամաբանության շրջանակներում է։ Քրեական գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ ապացույցների բացակայության պարագայում այդ հիմքով կալանքի որոշում է կայացվում։ Սա արդեն նորություն չէ։ Սա իշխանությունների կամքը անշեղորեն կատարելու համար փորձված մոտեցում է։ Մենք այս տարիների ընթացքում դրան բազմիցս ականատես ենք եղել։ Կալանքի մասին որոշում է կայացվում այնպիսի գործով, որի դեպքում պետք է շարժվեինք ոչ թե քրեական գործ հարուցելու, այլ խորքային հետևությունների և խորքային լուծումների ճանապարհով։ Ծառուկյանն այս որոշումն ընդունեց արժանապատվորեն,  և դրան զուգահեռ առաջիկայում պահանջվելու է քաղաքական գրագիտություն, համբերատար և ճշգրիտ քայլեր։

Ես կրկին ներկայացնում եմ խնդիրը՝ ցույց տալու համար, որ իշխանությունը գնաց ոչ թե համակարգը բարեփոխելու, այլ՝ սեփական շահի համար նույն վատ համակարգն օգտագործելու ճանապարհով։ Սրտի դատավորների համակարգն այն մեխանիզմն է, որը կոչված է բավարարելու միայն մեկ մարդու շահերն ու պատկերացումները, և այն դառնալու է լրջագույն խոչընդոտ՝ որևէ քննվող գործով ճշմարտության բացահայտման ճանապարհին։ Ի սկզբանե այդ թիմի առաջ դրված է ոչ թե ճշմարտության և արդարադատության խնդիրը, այլ՝ մեկ մարդու հրահանգների կատարումը։  Այս համակարգը խեղելու է մարդկանց ճակատագրեր, կայացնելու է վճիռներ, որոնք խորը կասկածի մթնոլորտ են ստեղծելու։

Այս զարգացումներն օրեցօր ուրվագծվում են ավելի հստակ։ Սա արդեն քաղաքական նախասիրությունների հարց չէ։ Պետք է մտածել ամենակարևորի մասին. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել վիճակը»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}