Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական տվեց
Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուստաֆա Ադիբը հայտարարել է, որ հեռանում է իր պաշտոնից: «Al Arabiya»- ի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Քաղաքական գործչի խոսքով, ինքը հեռանում է այս պաշտոնից, քանի որ քաղաքական դաշինքները չեն կատարել իր պայմանը՝ չեն հրաժարվել կառավարության ձևավորման գործընթացը քաղաքականացնելու գործելաոճից:
Նա հայտարարել է, որ երկրում գերագույն ղեկավարության կազմավորման քաղաքական կոնսենսուսն այլևս գոյություն չունի:
Ադիբը վարչապետ էր նշանակվել օգոստոսի վերջին, սակայն չկարողացավ ստեղծել նախարարների նոր կաբինետ: