ԵՄ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվին միջև վստահության ամրապնդման միջոցառումների մշակմանը
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության միջոցների մշակմանը: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը՝ շաբաթ օրը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նման լուր է տարածել այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը նշել է, որ ԵՄ-ն նախկինի նման պատրաստ է միջոցառումներ իրականացնել կողմերի միջև վստահություն հաստատելու համար», - ասված է հայտարարության մեջ: Եվրոպացի դիվանագետը ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով առանց նախապայմանների առարկայական բանակցություններ սկսելու կարևորությունը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում: Ուրբաթ օրը նա նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ