Մինսկում ձերբակալվել են չարտոնված մրցավազքի մասնակիցները
Շաբաթ օրը մի քանի մարդ է ձերբակալվել Մինսկի Ժողովուրդների բարեկամության զբոսայգում չարտոնված «Ազատների մրցավազքի» ժամանակ:
Ինչպես «Ինտերֆաքս» -ին հայտնել է Մինսկի քաղաքային գործկոմի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Նատալյա Գանուսեվիչը, նրանք բերման են ենթարկվել վարչական գործընթացի շրջանակներում` չարտոնված միջոցառմանը մասնակցելու համար:
Ըստ tut.by պորտալի, մցավազքը բարեգործական էր, միջոցները պետք է ուղղվեին ցուցարարների օգնության ֆոնդին: 35 մարդ է մեկնարկել վազքը: Վազորդների փոքր շարասյանը հետևել է անվտանգության ուժերի սպաների միկրոավտոբուսը: Արդյունքում, ըստ ականատեսների, երկու վազորդ բերման են ենթարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին