Քարաթափում հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի
Սեպտեմբերի 26-ին, ժամը 02։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, փրկարարները քարերը (մոտ 6 խմ) հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ