Քաղաքական 19:15 27/09/2020 Արցախ

Արցախի ՄԻՊ. Քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհ ունենք, 30-ից ավելի վիրավոր

Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել առաջնագծի երկայնքով, խորքում գտնվող բազմաթիվ բնակավայրերի ուղղությամբ ծանր հրետանի, օդուժ է կիրառել, հատկապես հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ասուլիսում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Դրա հետևանքով բազմաթիվ վնասներ են եղել, կան քաղաքացիական անձանց շրջանում զոհեր՝ երկու զոհ,  վիրավորների առումով թվերը ճշտվում են, 30-ից ավելի վիրավոր կա քաղաքացիական բնակչության շրջանում, կարծում եմ թիվն անընդհատ մեծանալու է»,- ասաց նա։

Ա. Բեգլարյանի խոսքով, նախնական տվյալներով, ավելի քան 50 բնակավայր  թիրախի տակ է եղել ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ հարվածների ժամանակ, այդ բնակավայրերի մեջ ներառյալ բոլոր քաղաքները, խոշոր բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը, Բերդձորը, բոլոր շրջկենտրոնները հարվածի տակ է եղել։

«Այս բնակավայրերը շատ հեռու են գտնվում ռազմական օբյեկտներից։  Ադրբեջանը չի կարող ասել, որ թիրախավորել են ռազմական օբյեկտները»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Նա հայտնեց, որ փաստահավաք առաքելությունը համապատասխան փաստերը ճշտում է, օրերի ընթացքում ավելի հստակ կլինի, արտահերթ զեկույց կլինի՝ ներկայացնելով բոլոր փաստերը։

«Առնվազն այս պահի դրությամբ մի քանի հարյուր անշարժ գույք ու ենթակառուցվածքներ կան վնասված՝ ճանապարհներ, էլեկտրագծեր,  գազի խողովակներ, ջրատար խողովակներ, բավականին շատ բնակարաններ, մեքենաներ, ինչն ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ նպատակային ու հասցեական Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը»,- ասաց Ա. Բեգլարյանը։

Ա. Բեգլարյանի խոսքով, այս գործողությունները միանշանակ միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են, պետք է պատշաճ գնահատական ստանան միջազգային հանրության, խոշոր գերտութունների, միջազգային, իրավապաշտպան, միջկառավարական կազմակերպությունների կողմից։

«Իմ կոչն է միջազգային հանրությանը, որ առանց աչք փակելու հստակ կերպով արձանագրեն այս խախտումները, իրենց բոլոր լծակներով ազդեն Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ տան մարդու իրավունքների զանգվածային խախտումները։ Իհարկե,  Արցախի Պաշտպանության բանակը, հայկական Զինված ուժերը իրենցից կախված ամեն ինչ անում են, բայց այս ռազմական գործողությունները երկու կողմերի համար էլ հումանիտար մեծ աղետի պատճառ կարող են դառնալ, այդ աղետն այսօր սկսվել է»,- ասաց  Արցախի ՄԻՊ-ը։

Նա ընդգծեց, որ տարածաշրջանի կայունությամբ, խաղաղությամբ հետաքրքրված բոլոր ուժերն առավելագույնը պետք է անեն պատերազմական գործողությունները դադարեցնելու համար, համապատասխան իրավական ու քաղաքական գնահատական տան Ադրբեջանի գործողություններին։

«Ակնհայտ է՝ այս պահին բազմաթիվ ապացույցներ կան, ապագայում էլի կհրապարակեն, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է եղել,  որքան էլ փորձեն, որ հակահարձակման են անցել,  բազմաթիվ ապացույցները հակառակի մասին են»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Նա կոչ արեց իրավապաշտպան կազմակերպություններին, որ բավարար է՝  քաղաքականացված հիմքերով չեք ցանկանում անդրադառնալ Արցախի Հանրապետությանն ու այստեղ ապրող մարդկանց իրավունքներին, չեք ցանկանում այցելել Արցախ։

«Այս անտեսման պատճառով է, որ Ադրբեջանն իրեն ազատ է  զգում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ անելու ճանապարհին։ Պետք է օր առաջ այցելեն Արցախ,  փաստահավաք առաքելություն իրականացնեն, ներկայացնեն միջազգային հանրությանը, թե ինչ է  կատարվում։

Սա ընդհանրապես քաղաքական հարց չէ, ամբողջությամբ մարդու իրավունքների հարց է,  միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում խախտումների համար, քանի որ աչք է փակում խախտումների վրա, ներառյալ 2016 թվականի Ապրիլյանի ժամանակ մարդու իրավունքների զանգվածային խախտումների հանդեպ»,-ասաց Ա. Բեգլարյանը։

Հիշեցնենք՝  այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
Ռոբերտ Քոչարյանն այցելել է Եռաբլուր
«Երեկոյան Եռաբլուրում»
Աղբյուր` Panorama.am
22:36
Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է. Միքայել Մինասյան
«Ամեն մարդ յուրովի է մեկնաբանում նշանակալի ամսաթվերը: Ինձ համար մայիսի 9-ը, առաջին հերթին, Ցեղասպանությունից հետո մեր ազգի առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:35
«Հայաստան» դաշինքից իմ ամենագլխավոր սպասելիքը հաղթանակն է. Էլիբեգովա
««Հայաստան» դաշինքից իմ ամենագլխավոր սպասելիքը գալիք հնարավոր ընտրություններում հաղթանակն է»,- Ազատության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի. Արծվիկ Մինասյան
«Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի, հակառակ դեպքում չէինք մտնի պայքարի մեջ, մենք վստահում ենք մեր ժողովրդին»,-...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սա է այլևս յուրաքանչյուրիս պարտքը՝ վերացնել նիկոլիզմն ու դաստիարակել հայրենասեր սերունդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.  «Որքան ես եմ հասկանում, մեր բարձրաստիճան սպաներից հատուկենտ մարդիկ են մնացել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:50
Սրանք այն անփորձներն են, որ առանց մտածելու ասում են՝ դե հետ քաշվեք. Սեյրան Օհանյան
«Այսօրվա իշխանությունները 2018-ից հետո բոլոր արժեքները հավասարեցրին գետնին, ոչնչացրեցին։ Պլուս դրան, այն բոլոր թերությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
19:13
Մեղքերդ մի ավելացրու, մի ելույթ ունեցի, ասա՝ ներողություն, ինձ դատեք, որ հետո այս ժողովրդի ձեռքը չընկնես. Գեղամ Նազարյան
«Իմ նման հազարավոր ծնողներ այսօր պետք է զանգեին ու շնորհավորեին իրենց որդիներին Հաղթանակի օրվա առիթով, հարյուրավորները գնային Շուշի,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երևանում այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենա
Մայիսի 9-ին, ժամը 13:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վահե Հակոբյան. Մենք գալիս ենք, որպեսզի վերականգնենք մեր պետականությունը, հեղինակությունը
«Ես ուզում էի անկեղծ շնորհավորել այսօրվա մեր տոնը, բայց չի ստացվում անկեղծ, որովհետև մեզնից գողացել են այս տոնը։ Ո՞վ է գողացել, Արցախն...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ռոբերտ Քոչարյան. Ով չի պայքարի այս իշխանության դեմ, կցուցաբերի դասալքություն
«Ես առաջին և երրորդ նախագահներին խնդրում եմ միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր»,-արձագանքելով ՀՀ առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը
Մայիսի 9-ին ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը և սկիզբ դրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և...
Աղբյուր` Panorama.am
17:39
Վահե Հակոբյան. Երկիրը հզոր, բարեկեցիկ դարձնելու տեսլականին խոչընդոտ է գործող իշխանությունը, այդ խոչընդոտը վերացնելու ենք
«Վերածնվող Հայաստան» կուակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօրվա միջոցառմանն իր խոսքը սկսեց մայիսյան հաղթանակների առթիվ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ազատության հրապարակում եկեք պայմանավորվենք՝ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
«Հայ ժողովրդի պարծանք և հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշ Շուշին գերության մեջ է։ Դուք լավ գիտեք դրա պատճառն ու մեղավորին, դրա...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը քայլելով գնում են Ազատության հրապարակ
«Դեպի ուժեղ Հայաստան»՝ գոռում են փողոցնեում հավաքված և նրանց ուղեկցող մարդիկ։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը
«Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն ու բարգավաճում»։
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռոբերտ Քոչարյան, Ինչո՞ւ ես, ինչո՞ւ Դաշնակցությունը, ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը»
«Տիկնյաք և պարոնյաք, հարգելի հայրենակիցներ, թիմի անդամներ Առաջին հերթին պետք է շնորհավորենք մեր ժողովրդին եռատոնի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:08
Հաղթանակը դարձյալ լիարժեք տոնելու համար պիտի՛ սթափվենք, մենք կորցնելու ժամանակ չունենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
«Մայիսի 9-ը հայոց պատմության փառահեղ էջերից է ու շարունակելու է մնալ»։
Աղբյուր` Panorama.am
15:57
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
Այս պահին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի նախասրահը բազմամարդ է։ Քիչ անց այստեղ կմեկնարկի ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Մայիսի 9-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցել է  Սուրբ Գայանե...
Աղբյուր` Panorama.am
15:39
Արթուր Վանեցյանը համոզված է՝ ճիշտ աշխատանքի միջոցով հնարավոր է Շուշին, Հադրութը վերադարձնել
«Այսօր մենք մեզ չենք կարող խաբել ու նշել եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, այսօր ունենք Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:34
09.05.2021. «Հենակետը»՝ Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել և հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
15:07
Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր. Լևոն Զուրաբյան
«Նիկոլ Փաշինյանը հեղափոխության լավ ղեկավար էր, բայց վատ, աղետաբեր պետական կառավարիչ։ Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր», - Հաղթանակ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք. Արթուր Խաչատրյան
«Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին։ Այսօր առաջին անգամ գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:43
Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.  «Որոշել էի այսօր չգրել մայիսի 9-ի խորհրդի մասին, քանի որ վստահ էի, որ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Կոպիրկին. Հայ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ ՌԴ օրակարգում
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լավ, արդյունավետ և կառուցողական է գնահատում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի...
Աղբյուր` Panorama.am
14:26
Նիկոլն ուր, արժանապատվությունը՝ ուր. Արտաշես Մխիթարյան
«Որպես Շուշիի ազատագրման գործողության մասնակից՝ իմ տպավորությունները շատ դառն են, դավաճան իշխանությունների կողմից մեր ազատագրած Շուշին...
Աղբյուր` Panorama.am
14:12
09.05.2021. Կորոնավիրուսի 178 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5273 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
14:04
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, քամու ուժգնացում
Մայիսի 9-ի երեկոյան ժամերից և մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}