Հասարակություն 11:25 28/09/2020 Հայաստան

Մի քանի տասնյակ ՀԿ-ներ դիմում են միջազգային հանրությանը՝ դադարեցնելու Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի նկատմամբ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարում է՝ Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան մարդու իրավունքների կոպիտ խախտումների ակնհայտ դրսևորումներ են, որոնք ուղղակիորեն ոտնահարում են Ժնևի կոնվենցիաները և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը։

Կոալիցիայի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչությանը՝ Մարտակերտում, Մարտունիում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում ու գյուղերում։ Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։

Առանց խտրականության (indiscriminate) Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են հայտնվել քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ նույնպես, այդ թվում՝ դպրոցներ և տներ, որպիսի պայմաններում առաջացնելով իրական վտանգ կանանց, երեխաների և Արցախի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան մարդու իրավունքների կոպիտ խախտումների ակնհայտ դրսևորումներ են, որոնք ուղղակիորեն ոտնահարում են Ժնևի կոնվենցիաները և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը։ Ընդ որում, Ադրբեջանի կողմից այս մեծ ծավալով ռազմական ուժերի և տեխնիկայի ներգրավումը, ինչպես մի շարք այլ ապացույցներ վկայում են այն մասին, որ այս հարձակումը վերջիններս ծրագրավորվել էր վաղուց և ամենայն մանրամասնությամբ՝ Թուրքիայի օժանդակությամբ ու մասնակցությամբ։

Այս պատերազմական գործողությունների պատճառներից է նաև այն ռեժիմը, որպիսի պայմաններում կառավարվում է Ադրբեջանը։ Դեռևս 2012 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի տարվա առաջին անձը մրցանակը՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդման նախագծի (OCCRP) կողմից։  Ընտրության պատճառներից մեկն էր՝ 2012 թվականի ընթացքում նոր բացահայտումներ եղան այն մասին, որ Ալիևի ընտանիքը մեծ մասնաբաժին է ձեռք բերել տնտեսության եկամտաբեր ճյուղերում, այդ թվում` հեռահաղորդակցության, օգտակար հանածոների և շինարարության ոլորտներում, որոնք հաճախ իրականացվում են կառավարության հետ կապված գործարքների միջոցով:

Այնուհետև, 2017 թվականին Մալթայում Ադրբեջանը կրկին հայտնվել է միջազգային կոռուպցիոն սկանդալում։ Այս ամենը հիմնավորում են այն օբյեկտիվ վարկածը, որ այսօր Արցախում նախաձեռնած լայնածավալ պատերազմական գործողությունները միտում ունեն Ադրբեջանի բնակչության և միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա կոռուպցիոն սկանդալներից և կառավարման կարգերից։  

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր աջակցությունը Արցախի և Հայաստանի իշխանություններին՝ բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Արցախի բնակչության անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանության, սանձազերծած ագրեսիան դադարեցնելու և խաղաղության վերահաստատման նպատակով։

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ, և կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, Եվրոպայի խորհրդին և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի նկատմամբ և վերսկսել բանակցությունները խնդրի խաղաղ կարգավորման և տարածաշրջանային կայունությունը վերականգնելու նպատակով»։

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:05
Դատախազը պահանջել է Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ սահմանել 8 տարի ազատազրկում և հերոսի կոչումից զրկում
Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
22:50
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին
Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին և...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել, եթե անգամ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան...
Աղբյուր` Panorama.am
22:16
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ ոքի գրանցեց Ուկրաինայի հետ մրցավեճում
Բուդապեշտում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի՝ 2:2 գրանցեց Ուկրաինայի հետ...
Աղբյուր` Panorama.am
21:54
Լիբանանի վրա հարձակման հետևանքով զոհվել է «Հըզբոլլшհի» 20 հրամանատար. ԶԼՄ
Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի այսօրվա հարվածից հետո սպանվել է շիա «Հըզբոլլահ» շարժման մոտ 20 հրամանատար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:30
««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի.Էդգար Ղազարյան
 Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. ««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի 2023...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Mercedes»-ն ընկել է Աղստև գետը, ինչի հետևանքով կա զոհ և վիրավոր
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական...
Աղբյուր` Panorama.am
20:54
«Հեզբոլլահ»-ի հրամանատար Աքիլը սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման ժամանակ
Իսրայելը սպանել է շիական «Հեզբոլլահ» շարժման հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար Իբրահիմ Աքիլին՝ Բեյրութի հարավային...
Աղբյուր` Panorama.am
20:44
Լիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելի հանրային հեռարձակողը ուրբաթ օրը հայտնել է, որ շուրջ 150 հրթիռ է արձակվել Լիբանանից սահմանի վրայով: Այս մասին գրում է ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացնում է․ «Գործընկերոջս՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
20:17
Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը․ Նազիկ Ավդալյան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը գրում է․ «Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը՝ հարգանքը այն գործիքի նկատմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի 2024 թվականի մեծահասակների չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Փաշինյանը՝ Ջոշուա Հաքի հետ հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
19:40
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է
PARA TV -ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Կենտրոնական Եվրոպայում վերջին ջրհեղեղների պատճառով 49,65 տրիլիոն լիտր ջուր է թափվել
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Կենտրոնական Եվրոպայում զգալի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ․ Գեղամ Ստեփանյան
 Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում։ Իր...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ. ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:43
ԱՄՆ-ում Էրդողանը կհանդիպի Հունաստանի վարչապետի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպի Հունաստանի վարչապետ  Կիրիակոս Միցոտակիսի հետ։...
Աղբյուր` Panorama.am
18:18
Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին Կիրանց գյուղից տարածքներ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը Վերջինս կալանավորվել է
Դեռևս այս տարվա փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի»...
Աղբյուր` Panorama.am
18:05
Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի նախատեսվում է փոխանցել 200 միլիոն դրամ
Դատական իշխանությունից տեղեկացնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ախալքալաքում այս տարի կարտոֆիլի բերքն աննախադեպ շատ է
Ախալքալաքում կարտոֆիլի բերքատվությունն այս տարի աննախադեպ բարձր է։ Jnews-ի հաղորդմամբ, նման կանխատեսում են արել գյուղատնտեսները։  2023...
Աղբյուր` Panorama.am
17:48
Սեպտեմբերի 21-ին արգելոցները, արգելոց-թանգարանները կաշխատեն
Հայաստանի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
17:43
Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro
Ֆրանսիական Le Figaro պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել   Բաքվում պահվող հայ բանտարկյալների մասին՝ նշելով, որ հայկական անկլավի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Էս ի՞նչ կառավարություն է՝ Փաշինյանը մի բան է ասում, կես օր անց իր նախարարը՝ լրիվ ուրիշ բան. Էդվարդ Արզումանյան
«Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել կառուցել մոդուլային ատոմային կայան։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար...
Աղբյուր` Panorama.am
17:30
ԱՄՆ Կոնգրեսում բացվել է Արցախից տեղահանված Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը
ԱՄՆ Կոնգրեսի Russell Senate Office Building rotunda սրահում սեպտեմբերի 18-ին բացվել է լուսանկարիչ Դավիթ  Ղահրամանյանի լուսանկարների...
Աղբյուր` Panorama.am
17:17
Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն ՀՀ դրամ կաշառք տալու փորձ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանում շինարարական գործունեությամբ զբաղվող...
Աղբյուր` Panorama.am
17:15
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են
Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 132 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյան. Այս դատարանում դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ
16:06 20/09/2024

Թովմասյան. Այս դատարանում դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}