Քաղաքական 17:08 29/09/2020 Հայաստան

Կան տեսակետներ, որ Ալիևը Թուրքիայի պատվերն է կատարում. ադրբեջանագետ

«Արդեն 48 ժամից ավելի է՝ Ադրբեջանը չի կարողանում գրանցել նախատեսված հաջողությունները: Սա նշանակում է, որ Ադրբեջանը լուրջ օգնության կարիք ունի»,- ասուլիսում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

Նրա խոսքով, Թուրքիան կարող է զորքային օգնություն էլ ցուցաբերել, քանի որ Էրդողանը Ալիևին պաշտոնապես խոստացել է, որ նրանք Ադրբեջանին կմատուցեն ցանկացած ծավալի, որակի քանակության օգնություն, որն Ադրբեջանը կցանկանա:

«Եթե Ադրբեջանը խնդրի զորքային աջակցություն, հավանաբար, Թուրքիան դա կտրամադրի: Բայց կարևոր նոուանս կա՝ ոչ թե որպես Թուրքիայի զորք, այլ իր զինվորներին կհագցնի ադրբեջանական ռազմազգեստ ու կուղարկի պատերազմի: Սա կարևոր է, քանի որ Թուրքիան դժվար թե ռիսկ անի մտնի Հայաստան իր դրոշի  տակ»,- ասաց Ա. Ադիբեկյանը:

Նա հիշեցրեց, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո Յուրի Խաչատուրովն ասել էր՝  «մենք ադրբեջանական բանակին հասցրել ենք այնպիսի  վնաս, որ նրանցից  կպահանջվի 4-5 տարի, որ կարողանան այդ վնասը վերականգնել», ու այդպես էլ եղավ, անցել է 4,5 տարի, Ադրբեջանն իր վնասները վերականգնել է և ռազմական գործողություններ սկսելու համար հարմար ժամանակ էր:

«Հիմա կորոնավիրուս է, սահմանները փակ են, աշխարհը զբաղված է լրիվ ուրիշ խնդիրներով, իսկ Ադրբեջանն իրեն այնքան ուժեղ էր զգում, գումարած Թուրքիայի խոստացած աջակցությունը:  Կան տեսակետներ, որ Ալիևն, այսպես ասած, Թուրքիայի պատվերն է  կատարում, քանի որ Թուրքիային այստեղ պետք էր ռազմական գործողություն հրահարել, որպեսզի այլ խնդիրներից աշխարհի ուշադրությունը շեղի»,- ասաց ադրբեջանագետը:

Ա.Ադիբեկյանը նշեց, որ դեռ սեպտեմբերի 21-ին էր Իլհամ Ալիևը հայտարարել՝ բանակցելու բան չունեն, տարածքները պետք է հետ տան, հակառակ դեպքում պատերազմ է սկսում:

«Սա է եղել նրա խոսքը: Նա ոնց ասել է, այդպես էլ եղել է: Իսկ դիվանագիտությունն այդ պահին ո՞ւր էր: Այնպես որ հիմա դիվանագիտականով չգիտեմ ինչ կարող է լինել: Հավանաբար, ոչինչ: 48 ժամ է բոլորը պահանջում են վերադառնալ բանակցային սեղան, հրադադար, բայց ոչ մի վայրկյան անգամ չի նվազել այդ գրադուսը: Հետևաբար, եզրակացնում եմ, որ դիվանագիտական խողովակներով առայժմ ոչ մի արդյունքի չի լինի հասնել»,- ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:05
Պատերազմի հետևանքով Արցախում զոհվել է 55 և վիրավորվել 163 քաղաքացիական անձ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախնական տվյալներով՝ պատերազմի հետևանքով զոհվել է 55 և վիրավորվել 163 քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:53
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի հատուկ զգուշացումը
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը տարածել է հայտարարություն.  «Իրավապահ համակարգի հարգելի՛ սպաներ, ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Արցախի ԱԳՆ. Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը
Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևը.  «Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին...
Աղբյուր` Panorama.am
20:43
Արցախի քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակվում է
Դեկտեմբերի 5-ից կարելի է դիմել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններ
Աղբյուր` Panorama.am
20:36
«Ուրարտուի» մասնակցությամբ 2 հանդիպում հետաձգվել է․պատճառը կորոնավիրուսն է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշում է ընդունել հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի...
Աղբյուր` Panorama.am
20:28
Սերգեյ Համբարձումյան․Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին
NEWS.am-ը ներկայացնում է հայտնի հայ ձեռներեց և բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի...
Աղբյուր` Panorama.am
20:17
ԱՀ նախագահն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Արթուր Վանեցյան. Փաշինյանը պայմանավորվա՞ծ է անում, պարտավորություննե՞ր ունի, թե՞ ուղղակի անխելք է
«Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած մարդը չի կարող հակադարձել իրեն հաղթած երկրի ղեկավարին»,- «Փաստինֆո»-ի եթերում...
Աղբյուր` Panorama.am
20:04
Վազգեն Մանուկյանի թեկնածությունը թերևս լավագույնն է անցումային կառավարության համար․ «Երկիր Ծիրանի» կուսակցություն
Աղետից դեպի կայունություն` ժամանակավոր կառավարության օրակարգի պահանջով   դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00՝ «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
19:59
Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ «Արագածոտնի մարզի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Շատ սիրուն, հայկական, թախծոտ ու բարի պատմություններ են». Նարինե Աբգարյանի «Զուլալին» թարգմանվել է հայերեն
Դեկտեմբերի 10-ին հայերեն լույս կտեսնի Նարինե Աբգարյանի «Զուլալի» պատմվածքների ժողովածուն
Աղբյուր` Panorama.am
19:46
Էդմոն Մարուքյանի չհրապարակած նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել,...
Աղբյուր` Panorama.am
19:36
Սա պաշտոնի կռիվ չէ․ես չեմ նախանձում որևէ մեկին․ Ռ․ Քոչարյան
«5-րդ ալիք» Հ/Ը-ն հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր սպասվելիք հարցազրույցի անոնսը։ «Սա պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Բանակցություններ են ընթանում դատագենետիկական նույնականացման նոր սարքի ձեռքերման շուրջ
Վերջին օրերին պարբերաբար հարցեր են հնչում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների հետ կապված, մասնավորապես, թե ինչ է այն և ինչպիսի կարողություններ...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արցախի հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է․ Ա․ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ
Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման  գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:57
Իրենց կացարաններից տեղահանված բերձորցիների համար նախատեսված է աջակցության ծրագիր․ նախարար
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից․Ա․ Այվազյան
ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը լրագրողների համար տարածում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցանկանում եմ հանդես գալ հայտարարությամբ, և...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի
Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առկա դիմումներն ու առաջարկները՝ ուսումնական հաստատության ղեկավարման...
Աղբյուր` Panorama.am
18:37
Տիգրան Ավինյան․ Պետք է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը
եկտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
18:29
NTV-ի աշխատակիցները Ստամբուլում ձերբակալվել են և «անհետ կորել»
Ռուսական «NTV» հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Պետրոշկուն և օպերատոր Իվան Մալիշկինը դեկտեմբերի 3-ի առավոտյան...
Աղբյուր` Panorama.am
18:17
Կրեմլի խոսնակ. Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ
Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
18:06
29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար մեղադրվող անձը փորձել է դիմել փախուստի
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են...
Աղբյուր` Panorama.am
17:50
Վանաձորի անտառում 29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու գործը դատարանում է
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 36-ամյա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Նիկոլով չի ավարտվելու Հայաստանը, այլ Նիկոլից հետո սկսվելու է այն. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ալիևը շարունակում է իր հոխորտանքները: Օգտվելով...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայկական, ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Պեսկով. Ղարաբաղում չկա «գլխավոր», կան երկու հակամարտող կողմեր և համաձայնագիր
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ում հետ են համակարգվում Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները և...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վանեցյան. Փաշինյանը վախեցնում է «Իմ քայլի» պատգամավորներին
««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում կան բավականաչափ հայրենասեր, իրականությունը հասկացող և գիտակցող մարդիկ, որոնք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է
19:06 04/12/2020

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}