Քաղաքական 16:33 29/09/2020 Հայաստան

Թուրքերն ու ռուսները աշխարհում մի քանի տեղ կռվում են իրար դեմ. Կարեն Վրթանեսյանը

«Ես համոզված եմ, որ Թուրքիայի ռազմական խորհրդականները մասնակցում են այս գործողություններին։ Ենթադրում եմ, որ թուրքական անօդաչու սարքերը, որոնք այսօր օգտագործվում են մեր դեմ Արցախում և ՀՀ տարածքում, դրանք ամենայն հավանականությամբ կառավարվում են թուրք օպերատորների կողմից»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով, քանի որ ԱԹՍ-ները 1-2 ամիս է ինչ տեղափոխվել են Ադրբեջան, ապա քիչ հավանական է, որ ադրբեջանցի օպերատորները սովորեին դրանք օգտագործել:

Նա հավանական համարեց, որ որ թուրք մասնագետներն են աշխատացնում դրանք և չբացառեց, որ Թուրքիայի հատուկ ջոկատայինները մասնակցեն ինչ-ինչ դիվերսիոն գործողությունների:

«Առավել ևս, որ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները վերապատրաստություն են անցնում Թուրքիայում և համատեղ մի քանի զորավարժություններ են անցկացրել»,- նշեց փորձագետը:

Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց, որ 100 տարի առաջ՝ 1920 թվականի այս օրերին սկսվեց հայ-թուրքական պատերազմը, բայց պատմական սինվոլիզմ դրա մեջ չի փնտրում:

Ըստ նրա, Թուրքիան հրահրելով բախումներ երկու խնդրի է լուծում, առաջինը՝ Էրդողանի վարկանիշի հարցն է լուծում, քանի որ այն ընկել էր կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկմամբ, որտեղ  շատ լուրջ կորուստներ է ունեցել: Վրթանեսյանը համոզված է, որ Էրդողանն այդ խնդիրն է լուծում նաև, երբ փորձում է իրեն ցույց տալ  որպես նոր օսմանյան սուլթան, որը փորձում է վերականգնել այն կայսրության փառքը:

«Կարծում եմ, որ այս քայլով Էրդողանը Ռուսաստանի համար ստեղծում է նոր ճակատ, որպեսզի անհրաժեշտության դեպքում որպես խաղաքարտ այն օգտագործի Ռուսաստանի հետ հարաբերություններում, օրինակ՝ Լիբիայում և Սիրիայում բանակցելիս»,- հայտնեց Վրթանեսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ թուրքերն ու ռուսները աշխարհում մի քանի տեղ կռվում են իրար դեմ:

«Մի կողմից ՌԴ-ն հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Թուրքիային, կամ ատոմակայան է կառուցում, գազ է մատակարարում,  բայց մյուս կողմից, օրինակ, ռուսական մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկները կռվում են նմանատիպ թուրք մասնագետների, մասնավոր զինվորականների, իսկ Լիբիայում և Սիրիայում նաև պետական զորքերի դեմ»,- նկատեց փորձագետը:

Նա գտնում է, որ Թուրքիան փորձում է նոր պրոբլեմներ ստեղծել Ռուսաստանի սահմանի մոտ, որպեսզի հետո օգտագործի ՌԴ-ի դեմ:

Վրթանեսյանի խոսքով, չնայած Իլհամ Ալիևի վարկանիշի խնդիրն էլ կա, բայց այս անգամ պատերազմում ուզում են ռազմական ուժով ԼՂՀ-ն գրավել:

Փորձագետը հայտնեց, որ Նախիջևանում Ադրբեջանն ունեն 15 հազար զինծառայողով առանձին բանակ և սահմանապահ դիվիզիա և չբացառեց, որ Հայաստանում իրավիճակի լարման դեպքում կփորձեն նաև Նախիջևանից հարվածել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:01
Մոսկվան իր «մուժսկոե սլովո»-ն պետք ա վերջում ասի. Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյանը կարծում է, որ նույնիսկ մոլի հակառուսական տրամադրություն ունեցողները հասկանում են, որ բանալին Մոսկվայում է։ Ինչ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:48
Դավիթ Խաժակյան. Ինչպես դուք, այնպես էլ ես ապշած եմ ավագանու որոշումից
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրում է. «Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում...
Աղբյուր` Panorama.am
14:41
Արցախում կամավորներ են պետք
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը, որ այս օրերին Ստեփանակերտում է, գրել է. «Այս օրերին Արցախում մեր...
Աղբյուր` Panorama.am
14:29
Հայրենիքի խիզախ ու ժպտերես պաշտպանները. ֆոտոշարք առաջնագծից
ՀՀ Պաշտպանության նախարարությունը առաջնագծից հերթական ֆոտոշարքն է հրապարակել։
Աղբյուր` Panorama.am
14:21
Էդմոն Մարուքյանը տեղեկություններ ունի վարչապետի և ՀՀ նախկին նախագահների հանդիպման մասին
«Ես շուրջ 24 օր որևէ ներքաղաքական մեկնաբանություն չեմ արել և հիմա էլ չեմ կարող մեկնաբանել: Դրա պատասխանը պետք է տա վարչապետը կամ դրա մասին...
Աղբյուր` Panorama.am
14:14
Մենք արևմուտքին և Եվրոպային պարտադրում ենք հավատարիմ մնալ իրենց իսկ հռչակած արժեհամակարգին․ Սամսոնյան
«Նամակն ուղարկվել է, սակայն դեռևս գրավոր արձագանք չեմ ստացել, բայց նամակն ուղարկելու նույն օրը մենք տեսանք, որ ՄԱԿ-ի հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:04
Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել տարբեր երկրների առաջին տիկնանց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նամակ է հրապարակել՝ նշելով, որ այն ուղարկել է իր լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ակցիա Իտալիայի դեսպանատան դիմաց. «Դուրս եկեք, ձեզ չենք սպանի, ոչ Ալիևն ենք, ոչ էլ Էրդողանը»
Հայաստանում Իտալիայի դեսպանատան շենքի դիմաց այս պահին բազմամարդ է։ Մի շարք քաղաքացիներ պահանջում են դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպում։...
Աղբյուր` Panorama.am
13:48
Կրակային այս խտության պարագայում ստատիկ բնագծեր պահելը հազարավոր կորուստներ է նշանակում. Հովհաննիսյան
«Սահմանին կայուն լարված վիճակ է, այսինքն՝ մարտական գործողությունները չեն դադարում, ուղղակի գիշերային ժամերին մի փոքր թուլանում է...
Աղբյուր` Panorama.am
13:31
Քլունի. Հույս ունեմ, որ մոտ ապագայում «Ավրորա» մրցանակի կարիք չի լինի
Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին հայտարարել է՝ աղոթում են խաղաղության հաստատման համար։ «Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Չգիտեմ, որքա՞ն արկ, հրթիռ և այլ ռազմամթերք է սպառել Բաքվի բռնապետն այս պատերազմի ընթացքում, բայց...
Աղբյուր` Panorama.am
13:09
«Դեմոկրատական այլընտրանք». Աընդունելի է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Քննարկելով Արցախում...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ռուսաստանի կողմից բոլոր իրավական հիմքերը ձևավորված են ահաբեկիչներին հարված հասցնելու համար. Էդմոն Մարուքյան
«Պայմանավորվել են Մինսկի խմբի համանախագահ երկրի հովանավորությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ՌԴ հրավերով, հետևաբար ՌԴ-ն...
Աղբյուր` Panorama.am
12:51
Գերմանիայում ՀՀ դեսպան. Արցախի ժողովրդի անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է
Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը երեկ հյուրընկալվել է Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի ծառայությունում: Գերմանական և...
Աղբյուր` Panorama.am
12:36
Պատերազմը պետք է այնպես ավարտենք, որ հաջորդ սերնդին նոր խնդիրներ չփոխանցենք. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս անգամ պատերազմը պետք է այնպես...
Աղբյուր` Panorama.am
12:30
Beeline. Անվճար զանգեր Արցախում
Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ բոլոր մուտքային զանգերի, դեպի Արցախի տեղական...
Աղբյուր` Panorama.am
12:24
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներից շատերը դատարան չներկայացան
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատական այսօրվա նիստը հետաձգվեց ամբաստանյալների, փաստաբանների մեծ մասի ներկա չլինելու...
Աղբյուր` Panorama.am
12:20
Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
12:16
Զոհվածների հետ համատեղությամբ ապրող ծնողները, երեխաներն ու ամուսինները կազատվեն վարկային պարտավորություններից
«Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել...
Աղբյուր` Panorama.am
12:07
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ կարգով ներկայացված օրենքները
ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու...
Աղբյուր` Panorama.am
12:02
ԱՆ. Հիշեք, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների՝ օր օրի ավելացող թիվը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:49
Առաջարկվում է ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից
«Առաջարկվում է ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից, իսկ եթե տվյալ ապրանքը ենթակա է...
Աղբյուր` Panorama.am
11:42
Տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն. Փաշինյան
«Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում...
Աղբյուր` Panorama.am
11:36
Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է  Ռոբերտ Քոչարյանի ու Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 9 հարցից հրատապության կարգով ընդունեց միայն երկուսը
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում նախագահող  Բաբկեն Թունյանը  հայտնեց, որ օրակարգում կա առաջին ընթերցման 3 հարց և...
Աղբյուր` Panorama.am
11:20
Առաջարկվում է ներել ռազմաճակատում զոհված կամ վիրավորված քաղաքացիների վարկային պարտավորությունները
Մեկնարկել է Կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը, գրանցվել է 84 պատգամավոր։ Օրակարգային երկու հարցերի մեկը վերաբերում է  ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:12
«Մեդիա պաշտպան»-ն անթույլատրելի է համարում պատերազմական այս օրերին ներքին լարում ստեղծելու ցանկացած փորձ
Նշվում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է 30 օրով կասեցնել «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակումը։ Հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հայաստանում կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել
21.10.2020. Կորոնավիրուսի 1836 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}