ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 29-ին, ժամը 14։41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Daihatsu Terios» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ավետիք Ք., ծնված 1955 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ