Պատերազմը հօդս ցնդացրեց բանակից վճարի դիմաց ազատվելու նախագիծը. Կարեն Վրթանեսյան
Հիշո՞ւմ եք, որ պատերազմից օրեր առաջ քննարկվում էր բանակից վճարի դիմաց ազատվելու նախագիծը։ Պատերազմը հօդս ցնդացրեց այդ խոսակցությունները, որովհետև պատերազմի առաջին իսկ օրերից հենց ծառայածներին է պետությունը մոբիլիզացնում. մարդկանց, որոնց պատրաստելու համար պետք չէ ամիսներ ծախսել, քանի որ արդեն ծառայել են, ինչ պետք է՝ գիտեն։ Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Պարտադիր զինծառայության բուն նպատակը զինված ուժերի շարքերը համալրելն է անհրաժեշտ թվով մարդկանցով։
Բայց այն ունի նաև երկրորդ նպատակ, որի մասին մոռանում են. մոբիլիզացիան ռեզերվի պատրաստումն է, այսինքն ունենալ ծառայած մարդիկ, որոնց անհրաժեշտության դեպքում կարելի է շատ արագ՝ մի քանի օրում, մոբիլիզացնել։
Իսկ չծառայածին պետք է գոնե 2–3 ամիս նախապատրաստել, ինչը թեժ պատերազմի ժամանակ նպատակահարմար չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Ռազմաճակատի ամբողջ երկարությամբ հրետանային փոխհրաձգություն է
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ
- Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի առթիվ
- Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրգործ
- «Պատերազմում հաջողության հասնելու համար միայն մարտունակ բանակ ունենալը քիչ է»