Դուխով ենք, ձեր մեջքին սար ու թիկունք ենք. սահմանապահ զինվորները՝ հայ ժողովրդին
Պաշտպանության բանակի զինծառայողները տեսաուղերձով դիմել են հայ ժողովրդին՝ հորդորելով չանհանգստանալ՝ վստահ լինելով, որ զինվորներն ուժեղ են և ամուր պահում են հայրենիքի սահմանները։
«Մեր հայրենակիցներին, մեր ծնողներին հորդորում եմ լինել հանգիստ, քանի որ մենք այստեղ են, մենք դուխով ենք, մեր առջև դրված խնդիրը կատարում ենք ժամանակին։ Մենք դուխով ենք, թող մարդիկ էլ դուխով լինեն, անկորտրում լինեն, որ իմանան՝ իրենք մենակ չեն, իրենց մեջքին սար ու թիկունք կա»,- ասում են զինվորները։
Նրանք հորդորում են խուճապի չմատնվել, իրենք ոչնչից չեն վախենում, ամեն ինչ իրենց ձեռքում է։
«Հաղթելու ենք»,- ժպիտով ու վստահ ասում են տղաները։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես անց Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ. Արցախի ՄԻՊ
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված ևս 26 զինվորների անունները
- Արծրուն Հովհաննիսյանը հերքում է բարձրաստիճան հայ զինվորականի մահվան լուրը
- Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, զինվորական հոսպիտալ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ