Իրավունք 16:09 30/09/2020 Հայաստան

Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի. ՄԻՊ-ը՝ Ադրբեջան տեղափոխված վարձկանների մասին

«Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների»,- նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով:

«Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով:

Պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով:

Դրանից բացի, Արցախի ու արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով թիրախավորված են նաև խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները և այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են:

Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս զարգացումների պայմաններում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Ուստի, միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն:

Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով:

Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Նա նաև տեղադրել է արևմտյան ու արևելյան միջազգային լրատվամիջոցների մի քանի հղումներ՝

www..reuters.com

www.alarabiya.net

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Պայթյուն Թուրքիայում՝ ահաբեկչի ձերբակալության ժամանակ
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքում ահաբեկչին ձերբակալելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
23:15
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Իրանի մի շարք քաղաքացիների, այդ թվում երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեի  նկատմամբ: Բացի այդ, ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
23:03
Արցախի ԱԳ նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը
Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
22:58
Արցախի ՄԻՊ-ը՝ երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարների մասին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԻ փոխնախարար. Հայաստան ինտենսիվ կերպով հումանիտար բեռներ են ուղարկվում
ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց Սփյուռքում ապրող հայերին, որոնք ինքնաբուխ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պակիստանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով
Պակիստանի իշխանությունները կանչել են Ֆրանսիայի դեսպանին՝ Փարիզի մերձակայքում չեչենի կողմից դպրոցի ուսուցչի սպանությունից հետո Մուհամեդ մարգարեի...
Աղբյուր` Panorama.am
22:48
Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան
Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը համոզված է՝ միաբանությունն ավելի ու ավելի մոտ կդարձնի մեր ցանկալի լուսավոր օրը, որն անկասկած...
Աղբյուր` Panorama.am
22:47
ՊՆ ներկայացուցիչ. Թուրքական F16-երի կիրառման ապացույցներ էլ ունենք
Արցախում թուրքական F16-երի չկիրառման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն ի պատասխան ՀՀ Պաշտպանության նախարարության...
Աղբյուր` Panorama.am
22:35
Վրաստանում բժշկականի բարձր կուրսի ուսանողները կվերապատրաստվեն
Վրաստանում բժշկական անձնակազմի ռեզերվ ստեղծելու համար կվերապատրաստվեն համապատասխան ուղղությունների բարձր կուրսի ուսանողները: Jnews-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Արծրուն Հովհաննիսյան. Ցավոք, հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն
«Երեկ, ցավոք, երեկոյան ուշ ժամի մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Վաղը մենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Մոսկվայի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյանը Հայաստանում է
«Լավագույն Բժիշկները մեր Հերոս Տղերքի կողքին են՝ չկասկածեք,Հայ Զինվորը ստանում է  լավագույն բժշկական օգնությունը, վստահ եղեք!!!...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ֆրանսիայում քննարկում են թուրքական ապրանքների սահմանփակումների հարցը
Փարիզը քննարկում է թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումների հնարավորությունը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
21:58
Աննա Հակոբյան. Մի քանի օրից կմեկնենք սահմանները պաշտպանելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը գրել է. «Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական...
Աղբյուր` Panorama.am
21:57
Ոստիկանություն. Ոստիկանի մասնակցությամբ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին
Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից:...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է. ԱԻՊԾ
Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:46
Նկարիչ Համազասպ Մխիթարյանի գործերը դրվել են աճուրդի՝ հանուն Արցախի
Հայ նկարիչ Համազասպ Մխիթարյանի (Ամուզա) աշխատանքները ներկայացվել են «Art For Armenia» բարեգործական աճուրդին, իսկ աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ես ցավալի փոխզիջումների և կապիտուլյացիայի մանդատ ոչ ոքի չեմ տվել. Էլիբեգովա
«Ես, որպես հայ կին, ամուսնուս հետ չեմ պահել առաջնագիծ գնալուց։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, արել եմ իմ մասնագիտական հնարավորությունների չափով...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ռուսաստանի սահմանների ուղղությամբ հնարավոր են ակտիվացումներ
Ռուս լրագրող Յուրի Կոտենյոկը գրել է, որ իրավիճակը ԼՂ-ում  զարգանում է ըստ իր կանխատեսումների։ «Մեկ ամսվա ընթացքում ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Հատկապես կոնկրետ պաշտոնյաները թշնամու խոշորացույցի տակ են. Տիգրան Աբրահամյան
«Մենք վերջապես պետք է սովորենք անվտանգային թեմաների շուրջ դիսկուրսը անհրաժեշտ ռամկաների մեջ քննարկենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
20:57
Սա Հայոց ցեղասպանության մի նոր փորձ է. Տիգրան Ձիթողցյան
«Արդեն մեկ ամիս է, ինչ հայ ժողովուրդը հարձակման տակ է գտնվում, և ամբողջ ազգը պայքարում է ողջ մնալու իրավունքի և մեր հողի մի մասը...
Աղբյուր` Panorama.am
19:56
Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել առաջնագծի զինծառայողների սխրանքները։  «Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1...
Աղբյուր` Panorama.am
19:48
Փաշինյանը «ցավոտ զիջումների» և «կապիտուլյացիայի» մասին
«Գուցե մենք ենք մեղավոր մեր դիրքորոշումներով, որ չի հաջողվում հրադադար հաստատել կամ հարցին լուծում տալ,- ֆեյսբուքյան եթերի միջոցով ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:12
Հրադադարն այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից․Ա․Հարությունյան
Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Կայացել է Vbet Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկ հանդիպում
Չարենցավանի քաղաքային ստադիոնոմ կայացել է  Vbet Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 9-րդ տուրի  մեկ հանդիպում։ Երկրի  չեմպիոն...
Աղբյուր` Panorama.am
19:09
Հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ և ասել․ Փաշինյան
Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանե,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,-ես իհարկե...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո Հարություն Թոփիկյանը
Այսօր վաղ առավոտյան, կյանքից հեռացել է Երևանի Պետական Կամերային Երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մեծանուն երաժիշտ,...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում․գերակշռում են հայամետ նյութերը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 23-ից 25-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե...
Աղբյուր` Panorama.am
18:44
Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխացմամբ՝  այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է․Շուշան Ստեփանյան
Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}