Իրավունք 21:10 30/09/2020 Հայաստան

Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ Ադրբեջանի կողմից շփման գծում վարձկաններ օգտագործելու և այլ դեպքերի առթիվ

2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով`

1945թ.  հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից), 1974թ. դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա» կետի  (պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը այլ պետության տարածք),

«բ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ պետության կողմից այլ պետության տարածքի դեմ ցանկացած զենքի կիրառումը), «գ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության ցամաքային, ծովային կամ օդային ուժերի կամ ծովային և օդային նավատորմերի վրա հարձակումը), 1998թ. հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի (այսուհետ՝ ՄՔԴ) Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության, 1989թ. ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված «Վարձկաններ հավաքագրելու, օգտագործելու, ֆինանսավորելու և ուսուցանելու արգելման մասին» կոնվենցիայի դրույթների, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի նորմերի պահանջները, հարձակման է անցել Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով։

Ադրբեջանը, սանձազերծել է ագրեսիվ պատերազմ և իրականացնելով ագրեսիայի ակտ, որի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, ռազմական գործողությունների ընթացքում օգտագործելով նախապես հավաքագրված վարձկաններ, զինված ուժերի մասնակցությամբ, ականանետային-հրթիռահրետանային համակարգերի և անօթաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես՝ ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները` նշված զինատեսակներով հրետակոծելով Ստեփանակերտ քաղաքը, ինչպես նաև Հանրապետության մնացած բոլոր՝ Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի շրջանները և դրանց հարակից այլ բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և գույքային կորուստներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու և ռազմական գործողություններում վարձկաններ օգտագործելու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում 2020թ. սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը կամ վարելը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները), 391-րդ հոդվածի 3-րդ մասով (զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելը) և 395-րդ հոդվածի 1-ին մասի (վարձկանությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած քննչական խումբը շարունակում է իր աշխատանքները Արցախի Հանրապետությունում և պարբերաբար այցելում է զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային (Ասկերան), երկրորդ կայազորային (Հադրութ), երրորդ կայազորային (Մարտակերտ) քննչական բաժիններ, համակարգում քննչական, դատավարական գործողությունների իրականացումը։

Հայկ Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի հետ:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեների ծառայողների կողմից զուգահեռ իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, որոնց ընթացքի և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:16
Կանխվել են ՀՀ և Արցախ անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր. ԱԱԾ
Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն...
Աղբյուր` Panorama.am
21:16
Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. Նաղդալյան
«Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք... Վահրամ Պողոսյան
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:53
Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։...
Աղբյուր` Panorama.am
20:47
Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ
Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Թշնամու հարվածից Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն այժմ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը․ Ա․ Հովհաննիսյան
Տեխնիկան իհարկե կարևոր է, հատկապես 5 րդ սերնդի պատերազմում, սակայն միևնույնն է պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ
Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել...
Աղբյուր` Panorama.am
20:13
Արցախցի երեխաների համար միջոցառում՝ ֆուտբոլի ակադեմիայում
 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ, Արցախից ժամանած...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են
ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:57
Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին․ Ա․Հարությունյանը՝ Ստեփանակերտի հրթիռակոծման մասին
«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում մոր և մանկան առողջության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
19:53
ՊԵԿ նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել վարչապետին
Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ և նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
19:52
Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական
ՀՀ քննչական կոմիտեն,  ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով,  Քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են․ Ա․Հովհաննիսյան
Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հոկտեմբերի 28-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 224 դեպք
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 28-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Արգենտինայում հայերը բողոքի ակցիա են անցկացնում
Արգենտինայում հայերը հոկտեմբերի 27-ին բողոքի երթ են իրականացրել դեպի Իսրայելի դեսպանատուն, որի դիմաց տեղի է ունեցել լայնամասշտաբ հանրահավաք: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են թիրախավորել Արցախի բնակավայրերը
Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են թիրախավորել Արցախի բնակավայրերը։Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հրեշներ, որ ձեր նողկալի, զարհուրելի չարությունն ու մաղձը վաղը բումերանգի նման փշրվելու է ձեր ու ձեր երեխաների վրա․Ն․ Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․ «Այսօր կորոնայից մահացել է քաղաքական գործիչ Գուրգեն...
Աղբյուր` Panorama.am
19:04
Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Գեղագիտության ազգային կենտրոնը հատուկ ցուցադրությամբ կներկայացնի հայ գեղարվեստական լուսանկարչության...
Աղբյուր` Panorama.am
19:00
Միանգամից հարձակվեցին մեր ժողովրդի վրա՝ մուրճերով, դանակներով, ծառի հաստ ճյուղերով, լոմերով․Ֆրանսահայը՝ տեղի ունեցած միջադեպի մասին
 «Շուրջ 30 րոպե ցույցն ընթանում էր, մեջքով կանգնած էինք, «Հաղթանակ» էինք գոռում, «Արցախի անկախություն» ․․․ Մի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Այսօրվա հրետակոծությունից տուժած ևս մեկ հատված Ստեփանակերտում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է   այսօրվա հրետակոծությունից տուժած ևս մեկ հատված Ստեփանակերտում։...
Աղբյուր` Panorama.am
18:28
Քննարկվում է ուսումնական հաստատությունների անվանակոչության նոր կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ուսումնական հաստատությունների...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ․ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ-ն  հայտարարություն  է տարածել ՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԱԱՏՄ. Ստեփանվանում ու Ալավերդիում խախտումները շատացել են
Բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, մանր ու միջին առևտրի կետեր, դեղատներ, գեղեցկության սրահներ և վարսավիրանցներ․ ԱԱՏՄ ստուգայցերն այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Շուշիում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել 3 փրկարարներ
Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Մահացել է Հերբերտ Համբարձումյանը
Կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: Տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
17:59
Թուրքական Բայրաքթարները ՀՀ սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս
Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԶՈւ զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի (զինծառայողների) դրամական ապահովության գումարների առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ցանկացած նման հարվածի հետևանքները պետք է իր վրա զգան Ադրբեջանի քաղաքացիները. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
17:43
Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել
Գարեգին Երկրորդը տեղեկացրել է, որ պատերազմի ընթացքում արդեն երկու հոգևորական ականի պայթյունից վիրավորում է ստացել, իսկ մեկ հոգևորականից արդեն երկու շաբաթից ավելի է տեղեկություն չկա:
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}