Դանիացի պատգամավոր. Միջազգային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին
Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բռնի մարտեր են սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և շատերը զոհվել են: Այստեղ Դանիայից դժվար է տեսնել իրավիճակը, բայց ես չեմ կասկածում, թե որտեղ եմ կանգնած: 200%-ով Հայաստանի կողմն եմ:
Ադրբեջանը խելահեղ կոռումպացված բռնապետություն է, որին աջակցում և վճարում է հանցագործ Էրդողանը:
Այսպես, Թուրքիայում իսլամիստները հերթական պատերազմն են սկսել հայ ժողովրդի դեմ, նույն կերպ, ինչպես երբ նրանք իրականացրեցին 1.5 միլիոն հայերի ցեղասպանություն 1915 թվականին:
Այսպիսով, սա համարժեք է Գերմանիայի կողմից Իսրայելի վրա հարձակմանը, պարզապես երկրի վերջին հրեաներից ազատվելու համար: Այդ պատճառով Ադրբեջանը և Թուրքիայի հանցավոր ռեժիմները պետք է դատապարտվեն, և միջազգային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին»։
Գրառմանը դանիացի օրենսդիրը կցել է իր լուսանկարները՝ մեկը Հայաստանի դրոշով, մյուսը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելիս։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ