Քաղաքական 10:48 30/09/2020 Արցախ

Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, ՊԲ-ն միայն նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Վահրամ Պողոսյան

«Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախում եղած օպերատիվ իրավիճակին։

Նրա խոսքով, անցած ողջ գիշերվա ընթացքում շփման ամբողջ գծով եղել են ինտենսիվ մարտեր։ Վիճակն ավելի լարված է եղել Արցախի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածում։ 

Ըստ բանախոսի, Ադրբեջանի զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են մարտերի միայն առաջին օրվա ընթացքում։ Սեպտեմբերի 27 լույս 28-ի գիշերվա ընթացքում արդեն ՊԲ-ն կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը. այդ հաջողությունները մինչ այսօր ընթանում են։

«ՊԲ-ն կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել Ադրբեջանի բոլոր հարձակողական գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի զինուժի աջակցությամբ։ Ադրբեջանում այսօր գտնվում են թուրքական զինուժի բավականին մեծ ստորաբաժանումներ։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ անցած գիշեր Ադրբեջանի բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են։ Ադրբեջանի բանակն ունի կենդանի ուժի և զինտեխիկայի շատ մեծ կորուստներ»,- ներկայացրեց նա։

Վահրամ Պողոսյանը նշեց, որ ցավոք սրտի, Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը. գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հայտնված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը մենք խոցել ենք։  Բայց, նրա խոսքով, այս պահին ենթակառուցվածքների առումով խնդիրներ չկան, դրանք շարունակում են բնականոն աշխատանքը, խնդիրները հիմնականում այն հատվածներում են, որոնք հակառակորդի հրետակոծության տակ են։

«Մենք շարունակում ենք մեզ նետված այս մարտահրավերին դիմագրավել։ Պայքարում ենք, և շարունակելու ենք պայքարել։ Ուզում եմ շեշտել, որ Արցախը տասնամյակներ առաջ էլ, այսօր էլ խաղաղության կողմնակից է։ Մենք գտնում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Այստեղ ապրում են մարդիկ, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար, և ոչ մի ագրեսիա մեզ հետ չի պահի մեր նպատակներից»,- շեշտեց նա։

Արցախի նախագահի խոսնակը վերահաստատեց, որ այս պահի դրությամբ ՊԲ-ն ամբողջությամբ վերահսկում է Ադրբեջանի ագրեսիան, և դա ապացուցում է, որ ՊԲ-ն տարածաշրջանում առաջին հերթին խաղաղության և կայունության երաշխավոր է։

«Մի հետաքրքիր զուգահեռ եմ ուզում անցկացնել. այս տարածաշրջանում երեսուն տարի առաջ տեղի ունեցած գործողությունների ընթացքում էլ Արցախի բնակչությունը կանգնել էր իր անկախության և ինքնորոշման համար, բայց ստացել էր Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ։ Դրանց արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք այսօր։ Եվ եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի»,- ասաց Վահրամ Պողոսյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:10
ՔՊ-ն «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունն ընդունեց առանց վտարակ (изгой) լրագրողի ինստիտուտի ներդրման
Հայտարարված 3 ժամ ընդմիջումից հետ ԱԺ ՔՊ խմբակցությունը միաձայն ընդունեց  հատուկ ընթացակարգով՝ երկրորդ  ընթերցումն առաջինից հետո 24...
Աղբյուր` Panorama.am
16:04
Կփակվի Դ․Անհաղթից դեպի նախկին Ռայկոմի ուղղությունը
Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի...
Աղբյուր` Panorama.am
15:55
Առաջիկայում կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ առաջիկայում կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:32
ՊԵԿ. Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում հայտնաբերվել է 1097 տուփ իրանական ծխախոտ
Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխաատակիցներն անընդմեջ պայքար են մղում Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների...
Աղբյուր` Panorama.am
15:18
Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Բոլոնիայի կրթական համակարգի
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել է, որ ժամանակն է՝  Ռուսաստանը հրաժարվի եվրոպական Բոլոնիայի կրթական...
Աղբյուր` Panorama.am
15:02
Դատարանը որոշեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ
Նիստին ներկա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների և դատական կարգադրիչների միջև քաշքշոց տեղի ունեցավ։
Աղբյուր` Panorama.am
14:48
Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկելու համար մի քանի շաբաթ դեռ պետք է սպասել
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը խաթարել է մայրաքաղաքի այդ հատվածի ու հարակից փողոցների երթևեկությունը։ Խցանումներն ավելի խիտ, հաճախակի ու...
Աղբյուր` Panorama.am
14:28
Սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը, ուղղակի սրա շուրջ է պետք համախմբվել. Լևոն Քոչարյան
«Չեմ կարծում՝ հանրապետության այս նախագահից ինչ-որ ակնկալիք պետք է ունենալ: Նախագահական նստավայրը շրջափակելու խորհուրդն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:23
Սպառողական գները հունվար-ապրիլին աճել են 7.4%-ով
2022 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9․4%։ ՀՀ վիճակագրական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Աջափնյակում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աղբյուր` Panorama.am
13:44
Ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում կարևոր միջոցառում ունենք, ընդդիմադիր բոլոր պատգամավորներն այստեղ կլինեն. Սաղաթելյան
Այսօր ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում են լինելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ողջ...
Աղբյուր` Panorama.am
13:40
«Կլեոպատրա» ապրանքանիշն ունի իր ուրույն տեղը հայկական շուկայում
Օրեր առաջ Երևանում կազմակերպվել էր «Gurman day» միջոցառումը, որտեղ ներկայացված էր հայկական տարբեր ընկերությունների արտադրանքը։...
Աղբյուր` Panorama.am
13:32
Երևանում հերթական փլուզումն է գրանցվել
Այսօր վաղ առավոտյան Երևանում հերթական փլուզումն է տեղի ունեցել։ ԱԻ նախարարությունից մանրամասնում են, որ մայիսի 25-ին, ժամը 08։55-ին...
Աղբյուր` Panorama.am
13:18
Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ. Իշխան Սաղաթելյան
«Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու։ Հրավիրում եմ ժողովրդի օրակարգով։ Դե տղա են, թող գան»։
Աղբյուր` Panorama.am
13:14
Red Wings-ը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով
Red Wings ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով չվերթերը: «Արմենիա»...
Աղբյուր` Panorama.am
13:05
Ռուդենկո. Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների  երկրորդ համատեղ նիստը տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ջրվեժում հայտնաբերվել է ականանետի ական
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր ժամը 10։29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի բակում...
Աղբյուր` Panorama.am
12:45
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման շուրջ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան բանակցություններ են վարում Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երիկամի 200-րդ փոխպատվաստումը Արաբկիր ԲՀ-ում
«Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկամի 200-րդ փոխպատվաստումը։ Այս մասին հայտնում են համալիրից ու մանրամասնում, որ երիկամի...
Աղբյուր` Panorama.am
12:30
«Չքվել են իրենց տեղերից», «Փողոցում մանր խուլիգանությամբ են զբաղվում». ՔՊ-ական պատգամավորները՝ ընդդիմադիր գործընկերների մասին
ԱԺ-ն մայիսի 25-ին գերարագ կերպով սպառեց օրակարգի բոլոր հարցերը և ՔՊ խմբակցության բոլոր՝ ներառյալ գործուղման մեջ գտնվող 4 պատգամավորի ձայներով...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մնացել են Ոստիկանությունն ու ոստիկանական պատնեշների ետևում գաղտագողի տեղաշարժվող կապիտուլյանտը
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու օր է...
Աղբյուր` Panorama.am
12:01
«Ամոթ, ամոթ»՝ վանկարկումներ՝ ԵՄ դեսպանատան դիմաց
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ  մտահոգ քաղաքացիները նախագահական նստավայրի մուտքերը բացելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
11:45
«ԱԱԾ ՊՊԾ պետը շարունակում է գործել նոր ենթադրյալ հանցագործություններ»
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հրապարակել է ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի լուսանկարն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
11:37
Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
«Այս իշխանությունները տագնապած են, խուճապի մեջ են»,-Բաղրամյան պողոտայում նախագահական նստավայրի շենքի շրջափակման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Քաղաքացիները բացել են նախագահական նստավայրի մուտքերը
Երկու ժամից ավելի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ  մտահոգ քաղաքացիները շրջափակած են պահել...
Աղբյուր` Panorama.am
11:31
Թուրքական բանակը Սիրիայում նոր ռազմական գործողություն կիրականացնի
Թուրքիայի զինված ուժերն ավարտել են 2016 թվականից ի վեր Սիրիայի հյուսիսում նոր՝ հինգերորդ ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքները,...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Փոսաշատ դրախտ» իշխանության ասֆալտած ճանապարհներին
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը, որ գործի բերումով հաճախ է մարզերում, գյուղերում լինում, ահազանգում է Երևանից դուրս փոսերով լի ճանապարհների...
Աղբյուր` Panorama.am
11:07
Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիևից և իր մյուս գործընկերներից. Սաղաթելյան
«Ոստիկանական և անվտանգության ուժերի թիկունքում երկար թաքնված չեն կարող մնալ։ Այդ ոստիկանությունը շատ երկար չի կարող ապահովել իրենց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}