«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի
ԱԺ «Իմ քայլը» խմակցության՝ մանդատը վայր դրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանին կփոխարինի Գոռ Երանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքէջից։
Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը մանդատը վայր դնելուց հետո աշխատանքի անցավ գործադիրում՝ որպես ԱԻ փոխնախարար։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գոռ Հովհաննեսի Երանյանին տալու վերաբերյալ»,- ասված է ԿԸՀ տարածած հաղորդագրությունում։