Վատ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան լավ մարտական գործողությունը. Օհանյան
Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական իշխանությունները, Հայաստանի դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսը ամեն ինչ պետք է անեն, որպեսզի մարտական գործողությունները երկար չտևեն։ Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, վատ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան լավ մարտական գործողությունը, որովհետև մարտական գործողությունների ժամանակ զոհեր, տարբեր կորուստներ են լինում։
Ս.Օհանյանն ասաց, որ պետք է գոտեպնդվել, անհրաժեշտության դեպքում մեր հայրենիքի համար պատրաստ լինել երկարատև մարտական գործողությունների։
Նա նշեց, որ այս պատերազմը ոչ 2016-ի Ապրիլյան մարտական գործողությունների, ոչ 2020 թ. հուլիսին տավուշյան դիրքային գործողությունների հետ համեմատել չի կարելի։
«Համեմատության մեջ միայն կարելի է ասել մեր զինվորի ըմբոստ ոգին, նրա տոկությունը, գիտակից վերաբերմունքն իր առջև դրված խնդիրը հմուտ կերպով իրականացնելու համար։
Այս մարտական գործողությունները բավականին ծավալուն են, լայնամասշտաբ են, ընդգրկված է ողջ ՊԲ ու Արցախի սահմանային հատվածները։ Ադրբեջանի Զինված ուժերը կիրառել են իրենց զինանոցում եղած ողջ սպառազինությունը, բոլոր զորամիավորումների ուժերը։ Այս գործողությունները նաև առանձնանում են կրակային ազդեցության խտությամբ, հակառակորդի կողմից կիրառվող կրակային միջոցների կիրառմամբ, նաև ՊԲ կողմից կրակային խոցման հակազդման կանխարգելման կրային խտությամբ»,- ասաց Ս.Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով, իր տեղեկությամբ ՀՀ և Արցախի իշխանությունները չեն հրաժարվել և երբևէ չեն հրաժարվի այն ֆորմատից, որը պետք է շարունակվի Արցախի հարցը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
«Այս առումով մենք բացառում ենք երևի թե այլ պետությունների, նաև տարածաշրջանային նկրտում ունեցող կողմանկալ պետությանների, օրինակ, Թուրքիայի մասնացությունն այդ գործընթացներին»,- ասաց Ս. Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն. Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում