Քաղաքական 00:06 01/10/2020 Արցախ

Պատերազմի ավարտին նպաստող գլխավոր ֆակտորը խելքն է, որը բացակայում է թշնամու մոտ. Արցախի նախագահ

«Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը, և ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին՝ զինադադարի առումով»,- ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան՝ պատասխանելով ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում Ռուսաստանի հնարավոր միջնորդության մասին հարցին։

Նա նշեց, որ այսօր պետք է խոսի Հայաստանի հետ և Թուրքիայի հետ։

«Ես չգիտեմ՝ ռուսական իշխանությունն ինչքանով է պատրաստ խոսել Թուրքիայի ղեկավարության հետ»,- նշեց Արցախի նախագահը։

Ա.Հարությունյանի խոսքով,  համարում են, որ տարածաշրջանում արդեն վաղուց իր անթաքույց շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան, նրանց՝ վաղուց արդեն զինվորականների և այսօր ավիացիայի մասնակցությունը ռազմական գործողություններին դրա վառ ապացույցն է։

Հարցին՝ կարո՞ղ ենք նշել այն գործոնները, որոնք կարող են նպաստել պատերազմի ավարտին, Արցախի նախագահն ասաց. «Առաջին գլխավոր ֆակտորը խելքի ֆակտորն է, որը բացակայում է  թշնամու մոտ, երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի հակաադրբեջանական իշխանություն։

Հիմնավորեմ. պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով։ Հետևանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ՝ իրենց կողմից, տնտեսության քայքայում, որը տասնամյակներով վերականգնել հնարավոր չի լինելու, Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներով ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում հարյուրավոր միլիարդ դոլարների փոշիացումը։ Իսկ դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդն իր իշխանությունների առումով»։

Նա նաև նշեց, որ անցնող 4 օրում հայկական կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում։ 

Ինչ վերաբերում է տարածաշրջանից վարձկաններին հեռացնելու ՌԴ ԱԳՆ-ի կոչի,  Արցախի նախագահն ասաց. «Շամիլ Բասարը ճիշտ պատասխան է տվել 1990-ականներին՝ սա մեր պատերազմը չէ: Վարձկանները երբևէ դեռ որևէ երկրի օգուտ չեն բերել: Դա պետք է հասկանա նաև  Ադրբեջանցի ժողովուրդը։

Մենք տեսնելու ենք որպես փորձանք Ադրբեջանի ժողովրդի համար այդ նույն վարձկաններին»,- ասաց Ա. Հարությունյանը:

Հարցին, թե ի՞նչ ազդակներ եք ստանում Իրանից, Ա. Հարությունյանն ասաց, որ բացի մի քանի սովորական հայտարարություններից, ոչ մի կոնկրետ քայլ չեն տեսել. «Ուզում եմ հայտարարել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը Պարսկաստանն  է, որովհետև այս պատերազմն ուղղված է նաև Պարսկաստանի դեմ, որովհետև մենք գիտենք տարածաշրջանային ինչպիսի խնդիրներ կան նաև կապված մանավանդ Հյուսիսային Իրանի հետ»։

Հայաստանի կողմից Արցախի ճանաչման մասին հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց. «Մեր քաղաքական օրակարգի բոլոր հարցերն ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում քաղաքական դաշտում միջազգային հանրության կողմից Արցախի  ճանաչված ինքնորոշման իրավունքի իրացման առումով խնդիրներ չունենանք»։

Արայիկ Հարությունյանը նաև ասաց. «Մենք պետք է պատրաստ լինենք ընդհանուր առմամբ երկարատև պատերազմի, որովհետև եթե պատրաստ չլինենք, խնդիրներ կունենանք մեր երկրում ապրելու իրավունքը իրացնելու հարցում։

Իսկ թե ինչպես է վարվելու մեր Պաշտպանության բանակը՝ հակառակորդին խաղաղություն է պարտադրելու»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը իր ֆեյսբուքի էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
00:30
Ժնևում ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Ժնևում ավարտվել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս...
Աղբյուր` Panorama.am
00:19
Հայկական կողմին փոխանցված մեկ քաղաքացիական անձը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
23:50
Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է. «Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով. Արտակ Բեգլարյան
Արցախի Տեղեկատվական շտաբը տարածել է Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տարածած հաղորդագրությունն ադրբեջանական հերթական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ԱՀԿ-ն գրանցել է օրական կտրվածքով COVID-19-ի բացարձակ ռեկորդային ցուցանիշ
Անցած օրն աշխարհում գրանացվել է  կորոնավիրուսային հիվանդության 505 հազար 756 դեպք, ինչը համավարակի սկզբից բացարձալ ռեկորդային ցուցանիշ է։...
Աղբյուր` Panorama.am
23:05
Ուսումնասիրում ենք թշնամու կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը. ՊՆ ներկայացուցիչ
«Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հատկապես կիրառվել են մարդկանց դեմ արգելված զինատեսակներ»։
Աղբյուր` Panorama.am
23:03
Շվեդահայերը ավտոերթ են կազմակերպել Ստոկհոլմում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը
Այսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսօր կազմակերպվել է ավտոերթ՝ Արցախի ճանաչման պահանջով։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում շվեդաբնակ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ Ադրբեջանը կրակ է արձակել. Հովհաննիսյան
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են եղել։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Հարավային ուղղությամբ մեր ԶՈւ-ն ունի որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են. ՊՆ ներկայացուցիչ
«Այսօր վաղ առավոտյան, ավելի վաղ քան երբևէ, սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղություններով»,-...
Աղբյուր` Panorama.am
22:20
Վաղը Վրաստանում ընտրություններ են
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ 1tv.ge-ի հաղորդմամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՀՀ և Արցախի օմբուդսմենները ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին հրավիրել են Արցախ
Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները այսօր Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ալեքսանդրուպոլիսի քաղաքային խորհուրդն ի աջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդի՝ ընդունել է բանաձև
Հունաստանի Ալեքսանդրուպոլիսի քաղաքային խորհուրդն ի աջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդի ընդունել է բանաձև։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:55
Որոշում է կայացվել Գավառի ԲԿ֊ում մեծացնել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունքը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, շրջել բժշկական կենտրոններով և ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
21:49
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 12, վիրավորվել 419 քաղաքացի
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, վիրավորների թիվը հասել է  419-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
21:40
Դավիթ Տոնոյանը Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է ռազմաճակատում տիրող վիճակը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:32
Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել
Հոկտեմբերի 30-ին Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները տվյալներ են ձեռք բերել, որ Լուսագյուղի բնակիչներից մեկը Արցախից փամփուշտներ է բերել,...
Աղբյուր` Panorama.am
21:21
«Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է». առաջնագիծ են մեկնել փրկարարները
Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:51
Թշնամու հարվածից Ակնաղբյուր գյուղում զոհվել է մեկ քաղաքացիական անձ, 6-ը՝ վիրավոր են. Բեգլարյան
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծության արդյունքում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը,...
Աղբյուր` Panorama.am
20:42
Արցախի ԱԻՊԾ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են
Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պետական պարգևներով ու մեդալներով պարգևատրվել են համակարգի մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում նաև բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը
Բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանը ռազմաճակատում է և պայքարում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը` նորօրյա գոյապայքարի առաջամարտիկներից մեկը
«Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը նորօրյա գոյապայքարի առաջամարտիկներից մեկն է։ Նա «Մարտական խաչ» 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հանձնարարական՝ չնախատեսել պարգևատրումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատողների մասով
Պետական կառավարման համակարգի մարմիններում, մարզպետարաններում սեպտեմբեր ամսվա պարգևատրումը աշխատողներին տրվել է մինչ ռազմական դրության...
Աղբյուր` Panorama.am
19:52
Գիտաժողով` նվիրված Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի 100-ամյա տարելիցին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին»...
Աղբյուր` Panorama.am
19:45
Ռոբերտ Քոչարյանը ինքնամեկուսացման մեջ է և անում է ամեն ինչ՝ նպաստելու Արցախում պատերազմի դադարեցմանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը չի մեկնի Մոսկվա. «Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուերի հետ
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բերձորի ուղղությամբ թշնամին, կրելով մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից
Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:22
Թուրքիայի երկրաշարժից հետո ցունամի է գրանցվել
Թուրքիայում ուժեղ երկրաշարժից հետո առաջացած ցունամին տեսագրվել է։ Այս մասին հայտնում է Լենտա․ռու-ն։ Կադրերը ցույց են տալիս, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 120 մարդ
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 4, վիրավորվել 120 մարդ, 2 տասնյակից ավելի շենքեր էլ փլուզվել են: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:53
7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել թշնամու 100 հոգանոց խմբին
Արցախ տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝  7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ մոտ 3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}