Էդմոն Մարուքյան. Ովքեր չեն զորակոչվել, պետք է շարունակեն հարկեր և տուրքեր վճարել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է հայրենակիցներին.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Նրանք, ովքեր չեն զորակոչվել և գտնվում են թիկունքում, պետք է շարունակեն աշխատել, արարել, հարկեր և տուրքեր վճարել ու հզոր պահել մեր բանակի թիկունքը:
Բանակի կարիքները հոգում ենք մեր ամենօրյա գեներացրած արդյունքներով:
Թիկունքում պիտանի լինելու միակ տարբերակը մինչպատերազմյան վիճակից ավելին անելն է՝ յուրաքանչյուրս մեր տեղում»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ