Կտրականապես դեմ եմ Արցախի հարցով Թուրքիայի հետ որևէ հարցի քննարկմանը. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադաձել է «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա խմբագրականին՝ «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը»:
«Ուղիղ բանակցություններ միջազգային ահաբեկչության կենտրոն հռչակված Թուրքիայի հե՞տ, դուք լուրջ ե՞ք խոսում:
Թուրքիային պաշտոնապես հրավիրում ենք Հարավային Կովկա՞ս և դարձնում ենք Հայաստանի և տարածաշրջանի ճակատագրի որոշո՞ղ, դուք լուրջ ե՞ք խոսում:
Կտրականապես դեմ եմ Արցախի հարցով Թուրքիայի հետ որևէ հարցի քննարկմանը և բոլոր հասանելի միջոցներով պայքարելու եմ այդ որոշման դեմ:
Նույնիսկ չփորձեք չմտածել դրա մասին . . .»,- գրել է Արթուր Ղազինյանը: