ԵՄ-ն դատական գործընթաց է սկսում Մեծ Բրիտանիայի դեմ` Բրեքսիթի վիճահարույց օրինագծի վերաբերյալ
ԵՄ հանձնաժողովն այսօր դատական գործընթաց է սկսել Մեծ Բրիտանիայի դեմ՝ Բրեքսիթի պայմանագրով ստանձնած պարտավորությունները խախտելու համար։ Այս մասին գրում է Euronews-ը։
Եվրահանձնաժողովը բրիտանական կառավարությանը ժամանակ էր տվել մինչև սեպտեմբերի վերջ՝ հետ կանչելու վիճահարույց դրույթները այս ամսվա սկզբին հրապարակված իր ներքին շուկայի օրինագծից:
«Երեկ ժամկետը լրացավ: Խնդրահարույց դրույթները չեն հանվել», - այսօր կարճ ելույթում ասել է ԵՄ Հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Հանձնաժողովը «որոշում է կայացրել պաշտոնական ծանուցագիր ուղարկել Մեծ Բրիտանիայի կառավարությանը. Դա խախտման ընթացակարգի առաջին քայլն է», - ավելացրել է նա:
Մեծ Բրիտանիան մեկ ամիս ժամանակ ունի պատասխանելու Հանձնաժողովի նամակին:
Բրյուսելը բազմիցս նախազգուշացրել էր վարչապետ Բորիս Ջոնսոնին, որ կարող է դիմել դատական գործողությունների։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ներքին շուկայի օրինագիծը խախտում է Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցով պայմանավորվածությունները, և Լոնդոնը արդեն խոստովանել է, որ այն խախտում է միջազգային իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները