Դեսպանները ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումը
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր նախաձեռնությամբ հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթի (դեսպանին փոխարինող), Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Մարուքյանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի, Թուրքիայի դերակատարման և Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման հետ կապված հարցերը։
Մարուքյանի կողմից հատկապես շեշտադրվել է, որ Արցախի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, իսկ սանձազերծված ագրեսիան պետք է օր առաջ դադարեցվի բոլոր հնարավոր միջոցներով:
Դեսպանները ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումն ու գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում: ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը և ձեռնարկվող ջանքերը իրադրության վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն փնթի բեմադրություն է որակում մարտական դրոշի առգրավման մասին լուսանկարները
- Գրիգորի Մարտիրոսյան. Ստեփանակերտում զոհերի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են
- Հակառակորդն ունի 540 զոհ, կորցրել է 6 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան
- ՊԲ զինծառայողները 1 միավոր ԲՏՌ-82 զրահափոխադրիչ են ռազմավար վերցրել
- ՊՆ. Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են բալիստիկ հրթիռներով
- ՊՆ. Ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ ինքնաթիռ և երեք ուղղաթիռ
- Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել. ՊՆ
- ՊԲ հրամանատարի տեղակալ. Արցախի դեմ կռվող խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով
- ՊԲ հրամանատարի տեղակալ. Զոհվել են պաշտպանության բանակի 54 մարտիկներ