Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատն առաջինը արձագանքեց Արցախում տեղի ունեցող իրադարձություններին. Մելքումյան
ՀՀ ԱԺ հայ-չիլիական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայ-չիլիական միջխորհրդարանական բարեկամական խմբի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատին՝ ս.թ. հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձևն ընդունելու համար։
«Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատն առաջինը և ճիշտ ժամանակին արձագանքեց Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, ինչի համար խորապես զգացված ենք:
Հույս ունենք, որ Չիլիի խորհրդարանն առաջիկայում իր համար պատեհ պահի կքննարկի նաև Արցախի անկախության ճանաչման հարցը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելքումյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը